16:29 26.10.2018
Մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ.
«Սիրելի դավթաշենցիներ
Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ դադարեցնում եմ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։
Չեմ ուզում ծեծված խոսքերով ասել, թե այս 6 տարվա ընթացքում ինչ ենք արել կամ ինչ ձեռքբերումներ ունենք։ Արել եմ այն, ինչ պետք է անեի՝ որպես թաղապետ ու որպես Դավթաշենում ծնված, մեծացած ու Դավթաշենը սիրող մարդ։ Կան բաներ, որ կցանկանայի անել, սակայն չեմ կարողացել կամ չեմ հասցրել, ինչի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։
Շնորհակալ եմ բոլորիդ։ Չեք պատկերացնում, թե պաշտոնավարմանս հենց առաջին օրվանից մինչ այժմ որքան եք ինձ օգնել Դավթաշենը արդյունավետ կառավարելու գործում՝ ձեր օրինապաշտությամբ, պատասխանատվությամբ և Դավթաշենի նկատմամբ ձեր վերաբերմունքով։
Շնորհակալ եմ նաև իմ «չեմպիոն» աշխատակազմին, որը եղած հնարավորությունների շրջանակում արել է առավելագույնը, որպեսզի դավթաշենցին իրեն հարմարավետ զգա, որպեսզի Դավթաշենը լինի թիվ մեկը։
Հավատացնում եմ, շատ դժվար էր բոլորիս կողմից հարգված պարոն Արթուր Գևորգյանից ստանալ փայլուն ժառանգություն, այդ բարձր նշաձողը պահպանել ու եղածի վրա ավելացնել։ Կարծում եմ՝ դա մեզ մոտ ստացվեց։
2008 թվականից սկսած մեր թաղամասը տարեցտարի ավելի հարմար ու բարեկարգ է դարձել։ Ու այսօր առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ հաջորդ թաղապետին թողնում եմ մայրաքաղաքի լավագույն վարչական շրջանը:
Հույս ունեմ, որ հաջորդ թաղապետը կլինի պրոֆեսիոնալ, արդյունավետ, Դավթաշենը նույնքան կսիրի, որքան իր նախորդները և կկարողանա է՛լ ավելի զարգացնել ու առաջ տանել մեր հրաշալի թաղամասը։ Իսկ ես՝ որպես Դավթաշենի բնակիչ, միշտ պատրաստ եմ իմ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի մեր Դավթաշենը դառնա ավելի ու ավելի լավը»:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ մայրաքաղաքի Դավթաշեն համայնքի ղեկավար է նշանակվել Միքայել Թումասյանը:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1896619793754054&id=100002181568814&hc_location=ufi
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...