16:20 27.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում արած հայտարարությունները պետք է դեռ վերլուծել որոշ ժամանակ սպասելուց հետո։ Այս մասին արցախյան կողմի դիրքորոշումը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Խոսքը մասնավորապես վերաբերում է այն հայտարարությանը, թե Հայաստանի վրա ճնշումները կնվազեն, երբ լուծվի Արցախյան հակամարտությունը։
«Երբ պարոն Բոլթոնը ասում է, որ ճնշումներ չլինեն, ի՞նչ ճնշումների մասին է ինքը խոսում՝ Ադրբեջանի՞ կողմից, Թուրքիայի՞։ Առանց այն էլ մենք ճնշումների տակ ենք, երկրորդ՝ կարծում եմ՝ նույն բառապաշարը նա պետք է օգտագործեր նաև Ադրբեջանում։ Հրապարակային նման բան չի եղել», – նշեց Բաբայանը։
Խոսնակն այս հարցը բացատրեց Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններով, քանի որ Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրության աճն էլ պայմանավորված է նաև իրանա-ամերիկյան հարաբերությունների սրմամբ:
Ինչ վերաբերում է այս համատեքստում Արցախի անվտանգության հարցերին, Բաբայանը նշեց.
«Մենք չենք կարող հույսներս դնել որևէ մեկի վրա մեր անվտանգության ապահովման գործում։ Եթե մենք հույսներս դնենք ինչ-որ այլ ուժերի վրա, մեր անվտանգության համակարգը բավարար չի լինելու մեր երկրի և ժողովրդի բնականոն առօրյան և անվտանգությունն ապահովելու համար»,– ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ եթե հակամարտության կարգավորման համար նոր առաջարկներ կան, ապա դրանք չեն կարող լինել ստիպողական, այլապես դա կլինի ոչ թե հակամարտության կարգավորում, այլ ուրիշ մի բան։
12:49 11.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգՕգոստոսի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 430, պայթյունի, քարաթափման, երկրաշարժի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, փլուզման, ուժեղ քամու, բնական հրդեհի՝ 2-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, թունավորման` 11, օձի նկատման՝ 53, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես […] ...
12:40 11.08.2025
Էկոնոմիկայի նախարարը տվյալներ է հայտնել Հայաստան եկած զբոսաշրջիկների թվի մասին2025 թ. հուլիսին Հայաստան է եկել 263.592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25.989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. մայիսին՝ 181.436, հունիսին՝ 215.253, հուլիսին՝ 263.592: Նախորդ լավագույն ցուցանիշները […] ...
12:27 11.08.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, […] ...
12:22 11.08.2025
Ալիևը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակման համարԲաքուն և Կիևը պնդում են, որ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարին։ Ալիևի կայքէջի համաձայն՝ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Ուկրաինայում Ադրբեջանին պատկանող էներգետիկ օբյեկտների վրա «ռուսական հարձակումները» ։ Ադրբեջանը հայտարարել է, որ կողմերը դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Ադրբեջանի SOCAR-ին պատկանող նավթի պահեստարանի, […] ...
12:13 11.08.2025
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցումԵրևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Կառույցի թռիչքային կառուցվածքն ունի 19մ 50սմ երկարություն։ Ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ։ Հետիոտնային անցման լայնությունը 1.5մ է։ Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։ ...
12:05 11.08.2025
Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանիցՀնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in: Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է 50% զեղչ ուսման վարձի համար և դեսպանության երաշխավորմամբ 800 ԱՄՆ դոլարի չափով մեկանգամյա կրթաթոշակ։ Լրացուցիչ տեղեկություններ […] ...