18:29 27.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Արսեն Խառատյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի քննադատությունը ոչ այլ ինչ է, քան պարզունակ ռևիզիոնիզմ:
«ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնի այցին հետևած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերլուծությունը ռևիզիոնիզմի դասական օրինակ է, երբ շուրջ 15 տարի բարձրաստիճան տարբեր պաշտոններ զբաղեցրած մարդը, իր իսկ կառավարման տարիների ձախողումները փորձում է ներկայացնել որպես նվաճում, մտացածին մեղադրանքներ տեղալով գործող կառավարության հասցեին:
Մի կողմ թողնելով ամերիկացի պաշտոնյայի տարածաշրջանային այցի հիմնական նպատակը, որը, ակնհայտորեն վերաբերում է նոյեմբերին Իրանի դեմ նախապատրաստվող ամերիկյան պատժամիջոցներին, հիշեցնենք, որ Մոսկվա, Երևան, Թբիլիսի և Բաքու այցելող նախագահի խորհրդականն ըստ էության եկել է բացատրելի դարձնելու Վաշինգտոնի անելիքները, որոնք, ինչ խոսք շատ հարցերում կարող են տարբերվել մեր առաջնահերթություններից: Հարևան-բարեկամ Իրանի հարցում մեր մոտեցումը եղել և շարունակում է ունենալ կարևորագույն ռազմավարական բնույթ, ինչի մասին պաշտոնական Երևանը հայտարարել է բազմիցս: Միաժամանակ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, ինչպես այս, այնպես նաև երկկողմ ու բազմակողմ այլ հարթություններում հստակ է. Հայաստանը չի պատրաստվում մի գործընկերոջ հետ հարաբերություններ կառուցել մյուսի հաշվին, սա` ի միջիայլոց:
Աշնանը ճտեր հաշվող Սարգսյանը նոր Հայաստանի գործող կառավարությանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրում է «ամերիկյան ֆիասկոյի» մեջ: Թերևս հիշեցնել է պետք իր և իր ղեկավարների կողմից 2008-ի մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակում ունեցած վիքիլիքսյան հրապարակումները, որտեղ ինքը` Վիգեն Սարգսյանը, Միքայել Մինասյանի ու մի շարք այլ գործընկերի հետ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարին բացահայտ ստեր էին պատմում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Երևանի փողոցներում 10 մարդ գնդակահարած ու 100-ից ավելի քաղբանտարկյալ ունեցող վարչակարգի երեսը լվացող Վիգեն Սարգսյանին չհաջողվեց Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի Հայաստանին տրվելիք 58 միլիոն դոլարանոց պետական դրամաշնորհը պահպանելու դիվանագետի գործը: Ավելին` իր նախկին ղեկավարները ուղիղ կերպով հայտարարում էին, թե` պետք չեն մեզ ձեր փողերը:
Իր խոսքերով 15 տարի բոլոր միջազգային ատյաններում Հայաստանը ներկայացրած մեր այս նախկին պաշտոնյան, հայ-թուրքական արձանագրությունների գնով Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը չընդունող Օբամայի վարչակազմից Վաշինգտոնի միջուկային գագաթաժողովի մասնակցության տոմս «վաստակելն» է թերևս նվաճում համարում: Կամ հենց այդ նույն արձանագրություններով Սպիտակ տանը ցեղասպանություն եզրույթը չարտաբերելու քարտ բլանշ տալն ու Հայաստան-Սփյուռք` նախադեպը չունեցած խորը ճգնաժամ ստեղծելն է համարում իր դիվանագիտական կարիերայի բարձրակետը: Միեւնույն շրջանում (2010թ.) Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների արդյունքում Մելլաթ բանկի հայաստանյան մասնաճյուղի գործունեության դադարեցումը թերևս ինքնիշխանության Սարգսյանական պատկերացումների օրինակներից է:
Երեքուկես տարի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր բանակցելուց և ապա մեկ գիշերում Եվրասիական միությանը միանալու միանձնյա որոշումը 2013-ի սեպտեմբերին պարզաբանող Վիգեն Սարգսյանը, այս որոշմանը հետևած Ջո Բայդեն-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցն ու դրա բովանդակությունը ներկայացնում է որպես ԱՄՆ-ի կողմից ՀՀ ինքնիշխանությունը ճանաչելու փաստ: Նման մեկնաբանությունն առնվազն ծիծաղելի է, հաշվի առնելով այն իրողությունը, որ այս որոշմանն անմիջապես հետևեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալների 70%-անոց կրճատումը, Հայաստանը կորցրեց ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի պայմանագիր ունենալու հնարավորությունը, դե իսկ նախկինում եղած պետական դրամաշնորհային ծրագրերի վերականգնման մասին լսել անգամ չէին ցանկանում Վաշինգտոնում:
Զենք ձեռք բերելու ամերիկյան առաջարկը Ռուսաստանից արտոնյալ վարկերով սպառազինություններին հակադրելով, պետական բյուջեի ու հարկատուների բեռով անհանգստացած Վիգեն Սարգսյանին թերևս պետք է հիշեցնել իր ներկայացրած գողապետական համակարգի արդյունքում երկրի արտաքին պարտքը 6 միլիարդ դոլարի հասցնելն ու 1000 դրամով բանակ պահելու իր իսկ ծրագրերի մասին: Վստահ եմ, սակայն, որ լավ գիտի` զենքի գնման ռուսական հարթությունը ներկայում ևս շարունակում է առաջնային լինել, սակայն սա չի նշանակում, թե սպառազինությունների դիվերսիֆիկացիան օրակարգում չէ, կամ` չպետք է լինի: Կոռուպցիայի դեմ աննախադեպ պայքար սկսած գործող կառավարությունը, շատ շուտով վիզը թեքած վարկեր մուրողից զենքի ձեռքբերման սուվերեն որոշումներ կայացնող է դառնալու, լինի դա Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, թե այլ գործընկեր պետություններ:
Արտաքին ներդրումները վտանգելու մասին Վիգեն Սարգսյանի հայտարարությունների մասին ավելորդ եմ համարում խոսել: Իրենց շրջանում կնքված մի շարք «ատկատաշատ» համաձայնագրերի կոռուպցիոն սխեմաներով ներկայում զբաղվում են իրավապահները և վստահ եմ, որ շատ շուտով ականատես ենք լինելու հենց իր նախկին, կամ գուցե ներկա ընկերների պատասխանատվության ենթարկվելուն: Կարծում եմ լավ գիտեք, որ պետական համակարգի առողջ, ունակ, կոռուպցիայի մեջ չթաթախված հատվածը, մեր հարգելի դեսպաններն ու նախարարները փառք Աստծո շարունակում են ծառայել Հայաստանի Հանրապետությանը, փորձելով շտկել Ձեր` 20-ամյա սխալների հսկայական փունջն ու պետական ինստիտուտների ավերը:
Պետությունը փակուղի հասցրած արկածախնդրության, կոռուպցիայի, նեպոտիզմի ու սոփեստության Ձեր «արհեստավարժ» ժամանակներն անցյալում են, սակայն վստահ եղեք, մեր երկրին ու հայրենիքին նոր վնասներ հասցնելու հնարավորություն այլևս չեք ունենալու»,- ասված է գրառման մեջ:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...