ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+16.09 oC

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության ծրագրերը

13:00 30.10.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսային և միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը գոհունակություն է հայտնել ԵՄ-ի հետ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ հաշվի առնելով ԵՄ-ի ֆինանսավորմամբ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի կարևորությունը, և շեշտել երկկողմ գործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։

Հանդիպման սկզբում նախարարի պաշտոնակատարը ընդհանուր գծերով անդրադարձ է կատարել ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տեսլականին և առաջնահերթություններին։ Գեղամ Գևորգյանը մասնավորապես շեշտել է գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակման անհրաժեշտությունը, որի նպատակակետը գիտելիքահեն, ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության զարգացումն է՝ տեղեկացնելով, որ ավարտին են մոտենում գյուղատնտեսության քաղաքականության հայեցակարգի մշակման աշխատանքները։ Այս համատեքստում նա կարևորել է կապիտալի սուբսիդավորումը, գյուղտեխնիկայի պարկի թարմացումը, ոռոգման համակարգերի արդիականացումը, ագրոմարքեթինգի ուժեղացումը, գյուղատնտեսական հողերի գոտիավորումն ու քարտեզագրումը՝ առավել արդյունավետ գյուղատնտեսություն վարելու նպատակով։

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև դոնոր-գործընկերների ներդրումն այդ ռազմավարության մշակման աշխատանքների հարցում՝ հավելելով, որ հաշվի է առնվել մասնավորապես Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից մշակված Երկրի ռազմավարական հնարավորությունների (COSOP) ծրագրի հիմնադրույթները։

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան շնորհավորել է Գեղամ Գևորգյանին՝ նշանակման առթիվ և իր հերթին ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության համար գյուղատնտեսությունը հիմնական ուղղություններից է՝ կարևորելով համագործակցության ներկա մակարդակը պահպանելու և զարգացնելու անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն ընդգծել են կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում սահմանված ռազմավարական առաջնահերթություններին համահունչ աջակցության ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ առաջիկայում ստորագրվելիք ֆինանսավորման համաձայնագրին, որի շրջանակում դրամաշնորհ կտրամադրվի նաև գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղվող ծրագրերին՝ մասնավորապես Հայաստանի հյուսիսային շրջանների՝ Լոռիի, Տավուշի, Շիրակի մարզերի զարգացմանը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդգծել է ֆինանսավորման ուղղություններն ու ծրագրերը հստակեցնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով ենթակառուցվածքների զարգացումը և միջին և մեծ ագրոբիզնեսներին աջակցությունը, որոնք լոկոմոտիվի դեր կկատարեն նաև փոքր տնտեսությունների առաջմղման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP