22:18 30.10.2018
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի սահմանամերձ Արփունք գյուղում 2018 թվականի սեպտեմբերի կեսերից մեկնարկել և ընթանում են խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները: Ջրատարը կունենա 2660 մետր երկարություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը տեղեկացրել է՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 22 միլիոն 464 հազար դրամ, որում հիմնական ներդրումը պատկանում է «Երևանի Ռոտորի ակումբ ինթերնեյշնլ» կազմակերպությանը: 3․2 միլիոն դրամ ներդրել է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը», 960 հազար դրամ՝ Գեղամասարի գյուղապետարանը: Եռակողմ ու համատեղ ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել մարման 6 դիտահոր, 3 աղբյուրակապ, 2660 մետր երկարության խողովակաշար, ինչի արդյունքում կնորացվի գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցը:
«Արփունքի խմելու ջրատարի արտաքին ցանցը կառուցվել է նախորդ դարի կեսերին, ազբեստյա խողովակներով, որոնք քայքայված են արդեն ու հանգեցնում են մեծ կորուստների, ինչպես նաև՝ անկանոն ու անորակ ջրամատակարարման: Հիմնանորոգման խիստ կարիք ունեն նաև երեք աղբյուրակապերը: Հոկտեմբերի նախավերջին օրվա դրությամբ փորվել է ողջ խրամուղին՝ 2660 մետր երկարությամբ, տեղափոխվել և զոդվել են պոլիէթիլենային խողովակները, կառուցվել են մարման հորերը:
Շինարարական աշխատանքների արագ ընթացքը խաթարվեց հոկտեմբերի 27-ին տեղացած առատ ձյան պատճառով, որի շերտը դեռ նստած է մնում սարում, որտեղով անցնում է գյուղը սնող խողովակաշարը: Եղանակային պայմանների բարելավման դեպքում շինարարական աշխատանքները կարող են ավարտվել մինչև տարեվերջ: Իսկ եթե տարածքը չազատվի ձնածածկույթից, շինարարությունը կավարտվի եկող տարվա ընթացքում»,- ընդգծել է համայնքի ղեկավարը:
Արփունք գյուղի վարչական ղեկավար Սարգիս Ասլանյանի հավաստմամբ՝ Արփունքի խմելու ջրատարի ներքին ցանցն ամբողջությամբ հիմնանորոգվել է 2003 թվականին:
«Գյուղը շուրջօրյա ջրամատակարարում ունի, սակայն այս ծրագիրը շատ կարևոր ու կենսական էր մեզ համար, քանի որ արտաքին ցանցն արդեն դժվար էր շահագործվում, ազբեստյա խողովակաշարը քայքայվել էր, արտաքին ցանցի երեք ճյուղերից մեկը՝ խցանվել: Բարվոք վիճակում չէին նաև աղբյուրակապերը: Իսկ ներքին ցանցը տարբեր ծրագրերով հիմնանորոգել ենք ժամանակին: Այնպես որ, այս ծրագրի ավարտից հետո կանոնավոր ու որակյալ ջրամատակարարում կապահովենք բնակչության համար»,- նշել է Արփունքի վարչական ղեկավարը:
18:13 17.06.2025
Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՀունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային […] ...
18:08 17.06.2025
Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբԿատարը համագործակցում է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Կատարը կապի մեջ է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, և միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտությունը լուծելու համար», – […] ...
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...
17:45 17.06.2025
ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:36 17.06.2025
«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...