Մեր երկրների գիտությունների ակադեմիաների միջև համագործակցությունն ունի հսկայական արժեք. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

Մեր երկրների գիտությունների ակադեմիաների միջև համագործակցությունն ունի հսկայական արժեք. Արմեն Սարգսյան

22:32 30.10.2018

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Բելառուսի ազգային ակադեմիա։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջին անգամ Բելառուսի ԳԱԱ այցելել է երիտասարդ տարիքում՝ 1976 թվականին, երբ մասնակցել է ֆիզիկայի գծով միջազգային կոնֆերանսի աշխատանքներին։ Նախագահի խոսքով՝ մեր երկրների գիտությունների ակադեմիաների միջև բարեկամությունն ու համագործակցությունն ունեն հսկայական արժեք։

Բելառուսի ազգային ակադեմիայի ղեկավար Վլադիմիր Գուսակովի ուղեկցությամբ նախագահը նախ այցելել է ակադեմիայում գործող «Հայրենական գիտության ձեռքբերումները՝ տնտեսությանը» խորագրով ցուցահանդես, ծանոթացել էներգետիկայի և էներգախնայողության, լազերային և նանոտեխնոլոգիաների, պաշտպանունակության և ազգային անվտանգության ու մի շարք այլ ոլորտներում իրականացված մշակումներին։ Նախագահը եղել է նաև ակադեմիայի պատմության թանգարանում, գրառում կատարել պատվո հյուրերի մատյանում։

Այնուհետև Բելառուսի ազգային ակադեմիայի ղեկավարության և աշխատակիցների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը խոսել է երկու երկրների միջև գիտատեխնիկական համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև ակադեմիաների միջև կապերը սերտացնելու մասին։

«Մեր անկախ հանրապետություններից յուրաքանչյուրն այսօր գնում է իր ճանապարհով, բայց, կարծում եմ, մենք շատ ընդհանուր բաներ ունենք. դրանցից են գիտությունն ու կրթությունը։ Այդ իսկ պատճառով համագործակցությունն ակադեմիաների միջև մեծ նշանակություն ունի։ Հայաստանը փոքր երկիր է, բայց ունի զարգացած ակադեմիական, գիտական համակարգ, և դա արտացոլվելու է Հայաստանի ապագայի վրա։ Ես ձեր ակադեմիայում ևս ապագա տեսա։ Գնահատելի է, որ ձեր սպեկտրը շատ լայն է ՝ սկսած ագրարայինից մինչև ամենաժամանակակից ոլորտները»,- նշել է նախագահը։

Նա հատկապես ողջունելի է համարել այն հանգամանքը, որ Բելառուսի ակադեմիան սերտորեն կապված է արտադրության հետ, և արտադրության մեջ ներդրվող շատ գիտական հետազոտություններ դուրս են գալիս հենց ակադեմիայից։

Նախագահի խոսքով՝ գործակցելու շատ ուղղություններ կան․ թե՛ լազերային ու թվային տեխնոլոգիաների, թե՛ միջուկային էներգետիկայի, թե՛ սննադամթերքի արտադրության և հատկապես՝ սննդամթերքի անվտանգության ոլորտներում։

«Ինքս տեսնում եմ մի շարք ուղղություններ, որոնցում մենք կարող ենք համագործակցել և նորից միասին աշխատել, արդեն՝ ուղիղ ձևով։ Այսօր ներդաշնակեցնելու ժամանակն է։ Այսինքն՝ ժամանակն է, որ մենք գտնենք ընդհանուր խնդիր, որը կարող ենք համատեղ ուժերով լուծել և գտնել այն տեղերը, որտեղ կարող ենք միմյանց փոխլրացնել»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։ Նա ավելացրել է, որ իր կողմից կանի ամեն ինչ՝ երկու երկրների միջև գիտական ոլորտում գործակցությունը զարգացնելու համար։

Վլադիմիր Գուսակովն իր հերթին նշել է, որ Բելառուսի և Հայաստանի գիտությունների ակադեմիաները հատման շատ կետեր ունեն․ «Մենք միասին կաշխատենք, և կարող ենք շատ բան անել երկու երկրների տնտեսությունների զարգացման համար»։

Նախագահ Սարգսյանը եղել է նաև Բելառուսի ԳԱԱ Բ․ Ստեպանովի անվան ֆիզիկայի ինստիտուտում, ծանոթացել ինստիտուտի գործունեության ուղղություններին ու կատարված մշակումներին։

Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահն այցելել է նաև համակարգչային խաղերի արտադրության ոլորտում հանրահայտ Wargaming ընկերություն, որը հայտնի World of Tanks հայտնի խաղի մշակողն է։

Ընկերության ղեկավարությունը նախագահին ներկայացրել է գործունեության ուղղությունները, իրենց հաջողության պատմությունն ու զարգացման ծրագրերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP