Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՌԴ կառավարական պատվիրակության ներկայացուցիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՌԴ կառավարական պատվիրակության ներկայացուցիչներին

12:50 31.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՌԴ կառավարական պատվիրակության ներկայացուցիչներին, որի կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Կոնոնուչենկոն, ՌԴ ֆինանսների և տնտեսական զարգացման նախարարությունների պատասխանատուներ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ջերմորեն ողջունելով գործընկերներին՝ Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» հնգամյա և «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» երեքամյա ծրագրերի արդյունքում արձանագրված հաջողությունները և ուրախությամբ փաստել, որ դրանք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ իրականացվող այն հաջողված ծրագրերից են, որոնք պահանջարկված են հենց բնակչության կողմից։ Փոխնախարարը նաև հավելել է, որ ծրագրերն իրենց  տնտեսական բաղադրիչով լայն հնարավորություններ են ընձեռում մուլտիպլիկատիվ ազդեցություն հաղորդել գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական մի շարք կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, որոնք միտված կլինեն տարածաշրջաններում հավելյալ եկամտի ստեղծման միջոցով կայունության ամրապնդմանը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ շուրջ մեկուկես տարվա ամենօրյա աշխատանքի շնորհիվ արդեն իսկ արձանագրվել են դրական արդյունքներ, որոնք իրենց ծավալվող և հընթացս զարգացող կարողություններով ապահովելու են բնակավայրերի սոցիալ-տնտեսական միջավայրի կայունացումն ու տուրիզմի զարգացումը։

ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Կոնոնուչենկոն իր և պատվիրակության անունից ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հայաստանի Հանրապետության հետ, որպես առանցքային գործընկեր, զարգացնել միջտարածաշրջանային համագործակցության տարբեր ձևաչափեր։ Սերգեյ Կոնոնուչենկոն նույնպես կարևորել է ծրագրերի մուլտիպլիկատիվ ազդեցությունը և ընդգծել դրանց կատարելագործման,սահմանամերձ գյուղական համայնքների բնակչության կենսամակարդակի և եկամուտների բաձրացման հրամայականը։

Ի թիվս այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքները, գնահատել դրանց արդյունավետությունը, դիտարկել ծրագրերի աշխարհագրությունը ընդլայնելու, և գյուղական տուրիզմի զարգացման ներուժն այլ բնակավայրերի հեռանկարային ուղղություններում ներդնելու, ինչպես նաև երկու երկրների միջև միջտարածաշրջանային տուրիզմի խթանման հնարավորությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուսով եմ, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն կդառնա․ Մարսելո

18:51 17.06.2025

Հուսով եմ, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն կդառնա․ Մարսելո

«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսելոն խոսել է ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության և հաջորդ տարի նախատեսված ԱԱ-2026-ի մասին: «Ռեալը» միշտ ֆավորիտ է, բայց կան նաև այլ անհավանական թիմեր: Նաև կան թիմեր, որոնք կարող են մեզ զարմացնել: Ամեն ինչ հնարավոր է: Ես շատ ուրախ եմ Կառլո Անչելոտիի համար: Հաջորդ տարի աշխարհի առաջնությունն է, և […] ...

Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ

18:44 17.06.2025

Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:28 17.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ համագործակցությունը՝ ընդգծելով ընթացիկ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների նշանակությունը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են կապիտալի շուկային, կանխիկի կրճատմանը, էլեկտրոնային առևտրին և թվայնացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկրում ներդրումային միջավայրի […] ...

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանին

18:21 17.06.2025

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանին

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի դեսպան Ալեն դը Մյույզեին:  Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի վրա։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես […] ...

Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

18:13 17.06.2025

Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական ​​աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային […] ...

Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ

18:08 17.06.2025

Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ

Կատարը համագործակցում է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Կատարը կապի մեջ է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, և միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտությունը լուծելու համար», – […] ...

BACK_TO_TOP