Ո՞ր երկրներում են կանայք տղամարդկանցից երկար ապրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+27.09 oC

Ո՞ր երկրներում են կանայք տղամարդկանցից երկար ապրում

20:10 17.05.2018

Աշխարհի 195 երկրում կանայք տղամարդկանցից երկար են ապրում: Եթովպիայում 2016 թվականին ծնվածները կարող են 19 տարի ավելի ապրել այն բնակիչներից, ովքեր ծնվել են 1990 թվականին: Մոլորակի բնակչության երկարակեցության գաղտնիքները փորձել են բացահայտել BBC-ի մասնագետները՝ օգտվելով «Հիվանդացության գլոբալ հետազոտություն-2016» ուսումնասիրությունից: 

Սկսել ենք երկար ապրել

Ամբողջ աշխարհում կյանքի միջին տևողությունը երկարել է ավելի քան 7 տարի՝ համեմատած 1990 թվականի հետ: Մահացության ցուցանիշները նվազել են հիմնականում այն երկրներում, որտեղ սրտանոթային համակարգի հիվանդություններն ու մանկական մահացությունը նվազել են: Լուրջ դեր են կատարել նաև առողջապահության որակի բարելավումը, բժշկության նվաճումները:   

Ինչո՞ւ են արևմտյան երկրներում երկարակյաց

Երկարակեցության ցուցանիշով առաջատարները եվրոպական երկրներն են: Երկարակյաց բնակչություն ունեցող 20 երկրներից 14-ը Արևմտյան Եվրոպայում է, սակայն առաջնային տեղերը զբաղեցնում են ճապոնիան և Սինգապուրը, որտեղ մարդիկ միջինը ապրում են 84 տարի:  

Մեծ Բրիտանիան նույնպես այդ ցուցակում է՝ 81 տարի կյանքի տևողությամբ: Հյուսիսային Իռլանդիայում և Ուելսում կյանքի միջին տևողությունը 80 տարի է: Ցուցակի 42-րդ տեղում Շոտլանդիան է՝ կյանքի միջին՝  79 տարի տևողությամբ:


Կենտրոնական Աֆրիկայի Լեսոտո պետության բնակիչները, ովքեր ծնվել են 2016 թվականին, կարող են ապրել մոտ 50 տարի՝ 34 տարի պակաս, քան Ճապոնիայի բնակիչները: Այդ երկրում, հիշենք՝ քաղաքացիական պատերազմ էր:

 Աֆղանստանում տասնյակ տարիներ տևող պատերազմը, երաշտը հանգեցրել են կյանքի ամենակարճ տևողությանը՝ մոտ 58 տարի:

Աշխարհի 198 երկրներից 195-ում կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ: Միայն Կոնգոյի Հանրապետությունում, Քուվեյթում և Մավրիտանիայում են տղամարդիկ ավելի երկար ապրում: Արևելյան Եվրոպայում տղամարդկանց կյանքի տևողությունը կրճատում են ալկոհոլը և աշխատանքային վատ պայմանները: 

 

6 երկրում կյանքի տևողությունը նվազել է

 

Կյանքի տևողությունը կտրուկ նվազել է Լեսոտո պետությունում, որտեղ, ՄԱԿ-ի տվյալներով, յուրաքանչյուր 4-րդը ՄԻԱՎ վարակակիր է: Այս երկիրը աշխարհում ՄԻԱՎ տարածվածության տեսանկյունից երկրորդ տեղում է: 

 Հարևան Հարավաֆրիկյան Հանրապետությունում մարդիկ ապրում են 62 տարի: 

 



Պատերազմը կրճատում է կյանքի տևողությունը

2010 թվականին Սիրիան երկարակեցության ցուցանիշներով առաջին եռյակում էր: Պատերազմի պատճառով երկիրը հայտնվել է ցուցակի 142-րդ հորիզոնականում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթ

13:10 08.07.2025

Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթ

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն […] ...

ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ

13:09 08.07.2025

ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ

Հուլիսի 8-ին, ժամը 11:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։  Չորս տուժած տեղափոխվել է […] ...

«Միլանը» և  «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են  Թեո Էրնանդեսի տրանսֆերը

13:07 08.07.2025

«Միլանը» և «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են Թեո Էրնանդեսի տրանսֆերը

Իտալական «Միլանը» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով «Միլանը» կստանա 25 միլիոն եվրո Էրնանդեսի համար, իսկ Թեոն առաջիկա օրերին կստորագրի պայմանագիր «Ալ-Հիլալի» հետ։ Անցած մրցաշրջանում Էրնանդեսը մասնակցել է 49 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը […] ...

Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ միջադեպը

13:02 08.07.2025

Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ միջադեպը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: «Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»: Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»,-նշված է հաղորդագրության մեջ: Ազգային ժողովում քննարկվում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել աշխատանքի համար

12:55 08.07.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել աշխատանքի համար

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել։ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված […] ...

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:47 08.07.2025

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP