22:22 31.10.2018
Հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի Հանրապետության օրը, բացվեց Ստամբուլի նոր՝ 3-րդ օդանավակայանը: Աշխարհի ամենամեծ օդանավակայանը դառնալու հայտ ներկայացրած «Ստամբուլ» անունը կրող օդանավակայանի բացումից անմիջապես հետո հայտարարություն տարածվեց, որ մինչ այս Ստամբուլում գործող 2 օդանավակայաններից թողունակությամբ ավելի մեծի՝ «Աթաթուրք» օդանավակայանով ուղևորափոխադրումները կկասեցվեն: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
2019-ից թվականի հունվարի 1-ից տարեկան 63.9 մլն տարեկան ուղևորահոսք ունեցող «Աթաթուրք» օդանավակայանից իրականացվող բոլոր չվերթները կտեղափոխվեն «Ստամբուլ» օդանավակայան, որի ուղևորահոսքը առաջին փուլում նախատեսվում է հասցնել տարեկան 90 մլն-ի:
2019-ից հունվարի 1-ից Երևանից Ստամբուլ թռչող ինքնաթիռները նույնպես ներկայիս «Աթաթուրք»-ի փոխարեն վայրէջք կկատարեն «Ստամբուլ» օդանավակայանում:
Այս տեղեկությունը հաստատեցին շաբաթական 4 անգամ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթն իրականացնող թուրքական «Աթլաս ջեթ» ավիաընկերության երևանյան գրասենյակից նույնպես: Գրասենյակի աշխատակիցը հաստատեց, որ 2019-ից չվերթները կիրականացվեն «Ստամբուլ» և «Զվարթնոց» օդանավակայանների միջև:
Ermenihaber.am-ի տեղեկություններով՝ «Ստամբուլ» օդանավակայանի սակագները համեմատաբար ավելի ցածր են լինելու, ինչն էլ իր հերթին նպաստելու է ավիատոմսերի գների նվազմանը: Ուստի Երևան-Ստամբուլ ավիատոմսի սակագնում ևս սպասվում է իջեցում, միայն թե այդ սակագնային փոփոխությունը պետք է ակնկալել 2019-ի մարտ ամսից հետո միայն, քանի որ մինչ այդ ամիս չվացուցակն արդեն հաստատված է:
«Ստամբուլ» օդանավակայանը նախատեսվում է վերջնական շահագործման հանձնել մինչև 2023 թվականը: Վերջին՝ 4-րդ մասի շահագործման հանձնելուց հետո նախատասվում է, որ օդանավակայանը տարեկան սպասարկելու է 200 միլիոն ուղևոր, ինչն աննախադեպ է ողջ աշխարհում, քանի որ այս պահին ամենաշատ ուղևորափոխադրումն ունեցող օդանավակայանը ԱՄՆ-ի «Ատլանտա» օդանավակայանն է՝ 103.9 մլն ուղևորով:
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին11:30 04.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
11:21 04.05.2025
Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներՄայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է […] ...
11:10 04.05.2025
Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբՍի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան և կմասնակցի Հաղթանակի օրվա միջոցառումներին։ Պուտինն ու Սի Ծինփինը մի շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր կստորագրեն Չինաստանի ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Կրեմլ այցի ընթացքում։ ...
10:50 04.05.2025
Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
10:30 04.05.2025
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն էՀայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Լիմայում շարունակվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մրցեցին 89 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, որտեղ Հայաստանի ընտրանու անդամ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ, իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով` […] ...
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքՄայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․17⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...