14:13 13.09.2017
Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Իլհամ Ալիեւին ուղղված նամակում հայտնել է, որ զղջում է իր կատարած արարքի համար, պնդելով, թե ինքը տարածաշրջանի մասին հավաստի տեղեկություն չի ունեցել Արցախ այցելելու ընթացքում: «Այսօր իմացա, որ դուք ստորագրել ինձ ներում շնորհելու մասին հրամանագիրը: Ես չափազանց շնորհակալ եմ ձեզ: Ես հիմա ստացել եմ անվիճելի ապացույցներ այն մասին, որ Արցախը եղել է և կլինի ադրբեջանական հող: Ես հույս ունեմ, որ Արցախի խնդիրը կկարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով»,- ասվում է Ալեքսանդր Լապշինի նամակի մեջ: Ալեքսանդր Լապշինին Իլահմ Ալիևը ներում է շնորհել սեպտեմբերի 11-ին: Ադրբեւանական լրատվամիջոցների փոխանցմամբ, բլոգերը ներում շնորհելու նախօրեին բանտախցում ինքնասպանության փորձ էր արել:
Բլորգեր Ալեքսանդր Լապշինն ազատությունից զրկվել էր 2017 թվականի հուլիսի 20-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ: Նա դատապարվել էր 3 տարվա ազատազրկման Ադրբեջանի պետական սահմանն անօրինական կերպով հատելու համար: Լապշինին մեղադրանք էր առաջադրվել նաև հակապետական գործունեության հրահրման համար, սակայն դատարանը չէր բավարարել դա:
Բելառուսից Ադրբեջան՝ ոչ ճամփորդելու. բլոգերի ձեռբակալման, Ադրբեջան արտանձման և Ալիևից ներում ստանալու մասին՝ ժամանակագրությամբ: Մինչ ձեռբակալումը նա հայտնվել էր Ադրբեջանի սեւ ցուցակում:
Արտակ Խուլյան
10:26 16.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին10:00 16.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլելԱռնվազն 21 մարդ է զոհվել ուրբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի թաղամասերին և Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արևմտյան շրջաններին։ Զանգվածային ռմբակոծություններ են գրանցվել նաև Բեյթ Լահիյա քաղաքում […] ...
09:52 16.05.2025
Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո, հաղորդում է El Nacional-ը: Ֆուտբոլիստին դուր չի եկել այն, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խաղաժամանակ չի տրամադրել իրեն, թեև լեհը պատրաստ է եղել հանդիպմանը վնասվածքից ապաքինվելուց հետո: Լևանդովսկին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը խաղաժամանակ ստացել էր, սակայն «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս չեկավ: ...
09:46 16.05.2025
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […] ...
09:40 16.05.2025
Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված չենԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկվող հանդիպման ժամանակն ու վայրը դեռ որոշված չեն։ «Հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք սովորել ենք դրա վրա աշխատելու ամիսների ընթացքում, ոչինչ չի պատահի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։Ես […] ...
09:34 16.05.2025
Մեծ համայնքի յուրաքանչյուր անդամի փորձն ու գիտելիքը կարևոր են ԵՊՀ ապագայի տեսլականի ձևավորման գործում. ռեկտորԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵՊՀ հիմնադրման 106-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ համալսարանականներ, բարեկամներ ու գործընկերներ, Այսօր մենք տոնում ենք Երևանի պետական համալսարանի հիմնադրման 106-րդ տարեդարձը: ԵՊՀ հիմնադրումը ոչ միայն համալսարանի, այլև մեր երկրի գիտական ու կրթական պատմության նոր էջի մեկնարկն է։ ԵՊՀ-ն հիմնադրվեց 1919 թվականի մայիսի 16-ին՝ դժվարին ժամանակներում, որպես ազգային դիմադրության […] ...
09:30 16.05.2025
ԱՄԷ ԱԳ նախարար. Պաղեստինի ղեկավարությունը պետք է ղեկավարի Գազան հակամարտությունից հետոՊաղեստինի ինքնավարությունը ստիպված կլինի գրավել Գազայի հատվածը այնտեղ մարտերի ավարտից հետո։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄԷ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանը։ Նրան հարցրել են, թե ով պետք է ապահովի պաղեստինյան անկլավի անվտանգությունը Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո, և արդյոք Պաղեստինի ինքնավարությունը կարող է ներգրավվել […] ...