14:32 18.05.2018
Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին իրադարձություններին և ՀՀ նորընտիր վաչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեց, թե ինչպես են ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում իրեն հարցրել՝ ինչի՞ց մահացավ Մհեր Մկրտչյանը: Ինքն ասել է մի բան, որից սկզբում զարմացել են, հետո հասկացել.
«Ժողովրդի սիրուց: Ասացին՝ այսի՞նքն: Ես գիտեմ, թե ինչքան էին նրանց սիրում, ասում էին՝ «Ֆրունզի հետ նստենք»: Ու անընդհատ խմացնում, խմացնում, խմացնում մինչև մարդու օրգանիզմը վնասվեց, մահացավ: Բայց երբ տեսա Մհեր Մկրտչյանին մահվանից մի քանի օր առաջ, նա խմած դուրս էր եկել փողոց և մեքենա էր կանգնեցնում, ոչ մեկը չէր կանգնում, վախենում էին հետ կտա մեջը: Մի խոսքով, այսինքն՝ հենց որ կուռք են դարձնում, ամեն ինչ խարաբա լինում: Ես շատ եմ հավանում Նիկոլի տեսակը՝ պարզ, անմիջական, բայց դարձնել կուռք պետք չէ»,- ասաց Ծատուրյանը:
Ըստ նրա՝ դա է պատճառը, որ ծնվեց Ստալին, ծնվեց Հիտլեր, ծնվեց Լենին: Դրանից բացի՝ արվեստագետը կոչ արեց հանրությանը չխանգարել Փաշինյանին.
«Մի խանգարեք էդ մարդուն, այ մարդ, խանգարում եք: Ամեն ինչ անում ենք, որ այդ մարդը սկսի հասկանալ, թե Սերժը ճիշտ էր անում, որ ժողովրդից իրեն հեռու էր պահում: Կարելի՞ է անընդհատ սելֆի-սելֆի, հարցեր-մարցեր: Արա, թողեք մի հատ այդ մարդը շնչի, հասկանա, թե ինչ պիտի անի»,- ասաց նա:
Ծատուրյանը նկատեց, որ Փաշինյանին են դիմում ամենատարբեր հարցերով՝ «բա մորս թոշակը ի՞նչ պիտի լինի», «բա իմ բնակարանի հա՞րցը»:
«Արա, հերիք ա, զբաղվեք Հայաստանի շինարարությամբ, հերիք են էս ցույցերը, սրանք լրիվ են քայքայում տնտեսությունը: Ընդհակառակը, եթե առաջ մենք աշխատում էինք և ասում էինք՝ աշխատում ենք գնումա սրանց ջեբը, հիմա գիտենք, որ կգնա նպատակային»,- ասաց ռեժիսորը:
20:58 14.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...
20:45 14.05.2025
Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էրՄայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...
20:29 14.05.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...
20:12 14.05.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարներըՄայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...
19:54 14.05.2025
Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբումԲրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...