ՊԲ զորամասերից մեկում կոռուպցիոն հանցագործությունների շղթա է բացահայտվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+9.09 oC

ՊԲ զորամասերից մեկում կոռուպցիոն հանցագործությունների շղթա է բացահայտվել

19:10 18.05.2018

Բազմաթիվ դրվագներով խաբեության եղանակով զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն օժանդակելու և կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՊԲ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր:

ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից  իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ՊԲ N զորամասի մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ բացատրություններ են տվել այն մասին, որ 2017թ. հոկտեմբերից մինչև 2018թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդների միջոցով գումարներ են փոխանցել ՊԲ-ում ծառայող անձի: Վերջինս դրա դիմաց մտացածին հեռախոսագրեր է հասցեագրել ՊԲ N զորամաս, որոնք հիմք են հանդիսացել իրենց արձակուրդ տրամադրելու համար:

Նշված պաշտոնատար անձը՝ զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր Դ.Ղ.-ն,  իր բացատրությամբ ևս ընդունել է մի շարք զինծառայողներից գումարներ վերցնելու և դրա դիմաց նրանց ծառայության զորամասին կեղծ հեռախոսագրեր հասցեագրելու հանգամանքը:

Մայիսի 5-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 363-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-363-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշնելով:

Նախաքննության ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական, քննչական և այլ դատավարական  գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ժամանակահատվածում, տարբեր օրերի, ՊԲ N զորամասի մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ, ինչպես նաև նրանց ծնողներն ու հարազատները, ովքեր օժանդակել են վերջիններիս կողմից խաբեության եղանակով զինվորական ժառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն, ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդներ՝ ՊԲ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Ա. Ա.-ի և նույն զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող՝ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ Ս. Գ.-ի միջոցով ՊԲ տվյալ զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ, մայոր Դ. Ղ.-ին որպես կաշառք տվել են 60000-ականից 75000-ական ՀՀ դրամ գումարներ: Վերջինս, ստանալով խոշոր չափի կաշառք, նշված գումարի դիմաց իր լիազորությունների շրջանակում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ՝ զորամասին հասցեագրել է իրականությանը չհամապատասխանող հեռախոսագրեր, որոնք հիմք են հանդիսացել մի շարք պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդ տրամադրելուն՝ հանգեցնելով խաբեության եղանակով վերջիններիս զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Մայիսի 14-ին ՊԲ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքիի 363-րդ հոդվածի 3-րդ մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ թվով 6 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 363-րդ հոդվածի 3-րդ մասով:

Մայիսի 18-ին ՊԲ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր Դ.Ղ.-ն ձերբակալվել է: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (7 դրվագ) նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ: 

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործությունների հնարավոր այլ դրվագների բացահայտման ուղղությամբ:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը Ակնայում ծանոթացել է ականազերծման աշխատանքներին

21:10 04.05.2024

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը Ակնայում ծանոթացել է ականազերծման աշխատանքներին

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը X-ի հարթակում տեղեկացրել է, որ այցելել է Ակնա: Նա օկուպացված Աղդամում ծանոթացել է ականազերծման աշխատանքներին և այլ կարիքներին: «Ուրախ եմ տեսնել, թե ինչպես է ԵՄ աջակցությունը փոխում համայնքների կյանքը», – գրել է նա։ Visited Aghdam in the West of 🇦🇿#Azerbaijan today to […] ...

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

20:40 04.05.2024

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը հայտնում է Արցախի հայկական բնակավայրերի պատմության կեղծման ու մշակութային ժառանգության ոչնչացման հերթական դեպքի մասին: «Այս գործելաոճը հանդիսանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Եկեցին «Գուգլի» տեղորոշման քարտեզներում ներկայացվում է որպես մզկիթ։ Հարկ ենք համարում նշել, որ […] ...

Քարվաճարի շրջանում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել

18:45 03.05.2024

Քարվաճարի շրջանում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճարի շրջանում ավտովթարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս չորսը վիրավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների ՝ միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած և մոտակա ռազմաբժշկական հաստատություն տարհանված մյուս զինծառայողները գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նշվում է, որ ծառայությունից դուրս տեղի ունեցած ավտովթարի փաստով քննություն է տարվում: ...

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

21:57 02.05.2024

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի զանգվածային բնակեցման ծրագիրը: Տեղեկությունն այդ մասին այսօր հաստատվել է պաշտոնապես: Ո՞ւմ են բնակեցնելու Ստեփանակերտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի՝ փախստականների հարցերով պետական կոմիտեն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ այս տարվա երկրորդ կեսից, այսինքն՝ հուլիսից սկսած, մեկնարկում է այդ ծրագիրը, և որ առաջին փուլով Ստեփանակերտում կբնակեցվեն […] ...

ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

15:30 02.05.2024

ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 48,477 մլրդ դրամ՝ ԼՂ-ից տեղահանված շուրջ 106000 անձանց ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար ֆինանսական աջակցություն տրամադրելու համար՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով: ...

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

17:41 30.04.2024

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Նախագահը վստահեցրել է, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք […] ...

BACK_TO_TOP