13:27 02.11.2018
Աշխարհում ամենից շատ ապահովվում է պետության ղեկավարների անվտանգությունը, քանի որ նրանք կառավարում են մի ամբողջ երկիր, պետք է ունենան իսկապես հուսալի թիկնազոր: Ղեկավարները լինում են տարբեր, ոմանք մեծ ուշադրություն են դարձնում անվտանգության աշխատակիցների առկայությանն ու քանակին, իսկ կան ղեկավարներ, ովքեր առհասարակ չեն կարևորում դրա առկայությունը: Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպիսի թիկնազոր ունեն աշխարհի տարբեր երկրների ղեկավարները:
Հյուսիսային Կորեա. Կիմ Չեն Ին
Հյուսիսային Կորեան, որն ապրում է փակ տոտալիտար հասարակարգի ռեժիմով և սպառնում է աշխարհին միջուկային զենքով, բնականաբար, իր ղեկավարին լավ պաշտպանելու կարիք ունի: Վերջերս Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ Կիմ Չեն Ինի զրահապատ լիմուզինի կողքով վազում էր անվտանգության 12 աշխատակից: Ըստ տարբեր հաշվարկների՝ Կիմ Չեն Ինի անվտանգությունը պահպանում է մոտ 15 000 անվտանգության աշխատակից, բացի դրանից, նրա անվտանգությունը պահպանում է Հյուսիսային Կորեայի անձնական գվարդիան, որն ունի 120 հազար զինվոր:
Թուրքիա. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Մեր հարևան պետության ղեկավարը ևս շատ մտահոգված է իր անվտանգության համար, նրա կյանքի համար պատասխանատու հազարավոր թիկնապահներից բացի, նրան հետևում են դիպուկահարները: Էրդողանը երբեմն տեղափոխվում է ավտոբուսով, որի հետևից գալիս է թիկնազորի շարասյունը, իսկ ավտոբուսի գլխին դիպուկահարներ են:
Միացյալ Թագավորություն. Եղիսաբեթ Երկրորդ թագուհի
Չնայած այն բանին, որ Միացյալ Թագավորության միապետը չի զբաղվում երկրի կառավարման հարցերով, նրա անվտանգությունն առաջնային դեր ունի Միացյալ Թագավորությունում: Թագուհու անվտանգությունն ապահովում են ուղղաթիռներով, մոտոցիկլետներով և այլ հնարավոր միջոցներով: Ի դեպ, նրան սպանելու փորձեր բազմիցս եղել են: Ընդ որում, թագուհուն պաշտպանում են թե՛ Բուքինգեմյան պալատի պատերից ներս՝ սեփական տանը, թե՛ դրսում:
ԱՄՆ. Դոնալդ Թրամփ
Միլիարդատեր Դոնալդ Թրամփը մինչ նախագահ դառնալն էլ ունեցել է անվտանգության աշխատակիցների մեծ թիմ: Թրամփի անվտանգության աշխատակիցները միշտ եղել են հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչներ: CNN-ի տվյալներով՝ Նյու Յորքի իշխանությունները մինչ Թրամփի նախագահ դառնալը, նրա անվտանգության վրա ծախսել են օրական 1 միլիոն դոլար:
Ռուսաստանի Դաշնություն. Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահի անվտանգության համար պատասխանատվություն է կրում Անվտանգության դաշնային ծառայությունը: Առ այսօր գաղտնազերծված չեն տվյալները ՌԴ նախագահի անվտանգության աշխատակիցների թվաքանակի մասին, սակայն ոչ պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ նրանց թիվը հասնում է 50 հազարի: Մինչ այսօր, Պուտինի թիկնազորը կարողացել է կանխել նրան սպանելու մի քանի փորձ:
https://www.youtube.com/watch?v=uK42WngDiXw
Աֆրիկա՝ Կոտ դ’Իվուար. Ալասան Ուատար
Ալասան Ուատարը ևս անվտանգության աշխատակիցների բազմության սիրահար է: Մինչ նախագահը մեքենայից ձեռքով է անում ժողովրդին, մեքենայի աստիճանավանդակին կանգնած՝ նրա անվտանգությունն են ապահովում բազմաթիվ աշխատակիցներ:
Հայաստան. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը դեռևս թավշյա հեղափոխության օրերից ազատ շրջել է ժողովրդի հետ: Վարչապետ ընտրվելուց հետո էլ ոչինչ չի փոխվել, թեև նա ունի անվտանգության աշխատակիցներ, որոնք հատկացված են պետության կողմից, սակայն նա ազատ հանրահավաքներ է կազմակերպում, այցելում է մարզեր, կարիք եղած դեպքում շրջում է Երևանի փողոցներով, իսկ քաղաքացիները մեծ ցանկության դեպքում անգամ գրկում են նրան կամ նրա հետ լուսանկարվում:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...