16:35 02.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հաստատել է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք է տվել, իսկ գործը հիմա Հատուկ քննչական ծառայությունում է: Լրագրողները հետաքրքրվել են Համբարձումյանից, թե որտեղի՞ց նրան այդքան գումար, որից նաև կաշառքին է բաժին հանել: Համբարձումյանն ասել է, որ ինքը միայն Հայաստանում չէ, որ բիզնես գործունեություն է ծավալում:
«Սովետական միության ժամանակ աշխատել եմ Կոմունալ վարչության պետ: Մեր նախարարությունը զբաղվում էր հանրապետության բոլոր հյուրանոցներով, շենքերով: Մենք Նոբելյան մրցանակ էինք ստանալու Աբովյանի նոր թաղամասը կառուցելու համար, միտինգները սկսվեցին և այդպես մնաց: Ես երկրաշարժի ժամանակ էլ եմ ակտիվ եղել, բարեգործություններ արել, չեմ թնդացրել, թե ինչեր եմ արել»,- ասել է Համբարձումյանը՝ խոսելով Հայաստանում ծավալած գործունեությունից:
Հարցին՝ Հայաստանում հայտնի ո՞ր գործարարի հետ կհամեմատեք Ձեզ բիզնեսի մասշտաբների առումով, Համբարձումյանը պատասխանել է.
«Եթե էստեղ իմ անձնական հաշվին 150 մլն դոլարի շարժ է եղել, և ես աշխատել եմ դրսում, ի՞նչ խնդիր ունեմ»,- հավելելով, որ նա է առաջին շաքարավազ ներկրողը:
SHANTNEWS.am-ի հիշեցմանը, որ պնդում կա, թե Համբարձումյանը միշտ սկանդալների մեջ է, կին գործարարն այսպիսի արձագանք է տվել.
«Գիտե՞ք ինչ, բիզնեսում ըտենց էլ է լինում, առանց դրա երևի հետաքրքիր չի բիզնեսը»:
18:07 16.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններինՆախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...
17:54 16.06.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
17:48 16.06.2025
Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՀունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:43 16.06.2025
Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...
17:37 16.06.2025
Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրաԲարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...