Երևանն ու Բաքուն ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու ցանկություն ունեն. Իգոր Պոպով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

Երևանն ու Բաքուն ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու ցանկություն ունեն. Իգոր Պոպով

16:01 02.11.2018

Երևանն ու Բաքուն ցանկություն ունեն շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակով երկխոսությունը,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, փոխանցում է RIA Novosti գործակալությունը:

«Մենք հույս ունենք, որ հաջորդ ամիս կկայանա երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են կարգավորման առանցքային հարցերն ու վստահության ամրապնդման այն միջոցները, որոնք կարող են ընդունվել՝ հաշվի առնելով իրավիճակը, հաշվի առնելով այն, թե ինչպես են կառուցվելու երկու երկրների ղեկավարների միջև փոխհարաբերությունները: Սկզբունքային առումով մենք հասկացել ենք, որ կա բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու ցանկություն»,- ասել է Պոպովը:

Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում Արցախը՝ որպես բանակցող կողմ ներգրավելու  հնարավորությանը:

«Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային կողմ ներգրավելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մենք արդեն մեկնաբանել ենք: Դա այն հարցն է, որը պետք է որոշվի հակամարտող երկրների կողմից: Ժամանակին ԼՂ ներկայացուցիչները մասնակցել են բանակցություններին, սակայն ձևաչափը փոխվել է, և բանակցություններն արդեն շատ տարիներ տանում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Իհարկե, մենք ելնում ենք այն դիրքերից, որ բանակցային գործընթացում Հայաստանը հաշվի է առնում ԼՂ մոտեցումները: Բանակցային ձևաչափը փոխելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը, որն այս պահին չկա»,- ասել էր Լավրովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP