17:19 02.11.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին լրագրողները ԱԺ-ում մանրամասներ են ճշտել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանից:
«Աշխատանքային մակարդակով ստորագրվել և հանձնվել է քարտուղարություն: Երբ քարտուղարությունը հաստատում է, որ բոլոր 6 պետությունների ստորագրությունը կա, գործընթացը համարվում է ավարտված»,- մեկնաբանել է Մնացականյանը:
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը շահագրգիռ է իր թեկնածուին առաջադրելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, Մնացականյանը պատասխանել է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ ՀԱՊԿ-ը շարունակի մնալ արդյունավետ:
«Եթե մեր կողմից լինի թեկնածու, վստահ եմ, որ կարող ենք շարունակել արդյունավետ աշխատել, եթե ուրիշի կողմից լինի՝ պետք է նայենք, թե ո՞վ է այդ ուրիշը: Թեկնածուներ Հայաստանն ունի, որոնք մեր գնահատմամբ՝ կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն աշխատանքը: Մեզ համար շատ կարևոր էր տարանջատել մեր ներքին խնդիրը՝ Խաչատուրովի խնդիրը կազմակերպությունից: Կազմակերպության հեղինակությունը, կարողությունը նույնքան կարևոր են մեզ համար, որքան մյուս երկրների համար: Այդ պատճառով մենք տարանջատեցինք: Մենք մեր գործառույթն արել ենք և վնասի ձևով չենք մտածում: Մտածում ենք մեկ բանի մասին՝ ինչ քննարկենք, պիտի լավ լինի կազմակերպության համար,- ասել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը։
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...
21:27 05.07.2025
BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումըBRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...
21:15 05.07.2025
Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ ՍաֆարյանՀեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...
21:05 05.07.2025
Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...