18:05 02.11.2018
Հայաստան-Իրան սահմանի փակման հետ կապված թեման չափից դուրս զգայուն է, որ ընդհանրապես նման կերպ արձագանքվեր վարչապետի կողմից: Նոյեմբերի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Խոսելով ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հարցուպատասխանի մասին` Աշոտյանը նշեց.
«Նախարարը բարձր պրոֆեսիոնալիզմով շրջանցեց նաև վարչապետի` Արցախյան կարգավորման հետ կապված երեկվա հերթական անհասկանալի հայտարարությունները: Շատ կուզենամ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արտաքին գործերի նախարարության ձայնՆ ավելի լսելի լինի»:
Սիրիա հումանիտար առաքելության կամ հայկական կոնտինգենտ գործուղելու քաղաքական նպատակահարմարության հարցը, ըստ Աշոտյանի, պետք է քննարկեին մինչ այդ, նեղ շրջանակում, բայց որովհետև այն արդեն բարձրաձայնվել էր, ԱԺ և լրագրողների առաքելությունն է հետևել, որ դա լինի ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
«Անկախ նրանից, թե գործուղվող մարդիկ ինչ մասնագիտություն ունեն` բժիշկ են, սակրավոր, վարորդ, անգամ ամենամարդասիրական մասնագիտությունների դեպքում, եթե նրանք ԶՈւ ծառայողներ են, եթե նրանք ուսադիրների տակ են, ապա ենթարկվում են «ԶՈՒ մասին» ՀՀ օրենքին, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերի ծառայողները կարող են ծառայել Հայաստանից դուրս բացառապես միջազգային պայմանագրերի հիման վրա: Սա շատ կարևոր նրբություն է, ես հասկանում եմ` կառավարության ղեկավարը կամ այլ մարդիկ տարբեր տեղեր տարբեր խոստումներ են տվել գուցե, պետք է ամեն ինչ անեն, որ դրանք կյանքի կոչեն, բայց խոստումներ տալը քաղաքական որոշում ու պատասխանատվություն է, խոստումներ իրականացնելը բացառապես իրավական գործընթաց»,- ասաց նա:
Աշոտյանը հայտնեց, որ պատգամավոր լինի, թե չլինի, ապագայում ևս ուշադիր է լինելու, որ ՀՀ օրենքը այս տեսակետից հարգվի, նաև հետևելու է Սիրիայում մեր հայրենակիցների ճակատագրին և աշխարհաքաղաքական զարգացումներին:
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...
21:27 05.07.2025
BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումըBRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...
21:15 05.07.2025
Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ ՍաֆարյանՀեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...
21:05 05.07.2025
Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...