18:04 02.11.2018
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի՝ տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող մինսկյան քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանություններին, ինչպես նաև նրա այն դիտարկմանը, «թե Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրավունք չունեին զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ ծագումով Հայաստանից չէին»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է.
«Որպես Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ կարծում, որ բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարող եմ ուրիշ որևէ մեկի դատողությունն ընդունել լեգիտիմության կամ Հայաստանի Սահմանադրության մեկնաբանության մասին: Որպես Սահմանադրության երաշխավոր, Հայաստանի ժողովրդի դատին կթողնեմ, թե ով է Հայաստանում լեգիտիմ, ով՝ ոչ: Սա իմ փոքր մեկնաբանությունն էր»:
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին՝ Հանրապետության նախագահն ասել է.
«Կարևոր է ոչ միայն խոսել խաղաղության մասին, այլև գործել հանուն դրա: Դու կարող ես կիրառել խաղաղության լեզուն՝ այն կարող է լինել ճիշտ կամ սխալ, սակայն գործողություններն են իրականում ցույց տալիս՝ արդյոք հակվա՞ծ եք խաղաղության, թե՞ խաղաղության մասին խոսելը պարզապես խոսքեր են: Կարևոր է գործել հանուն խաղաղության»:
Կոչ անելով ականջալուր լինել Արցախի Հանրապետության ժողովրդին` հանրապետության նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին այն ջանքերի համար, որոնք կազմակերպությունը ներդնում է հանուն խնդրի կարգավորման:
«Կա հակամարտության կարգավորման միայն մեկ՝ խաղաղ ճանապարհ, ռազմական ճանապարհներ չկան: Եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, կտուժեն բոլորը՝ և՛ Արցախում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում բնակվող ժողովուրդներն ու ամբողջ աշխարհը, այսինքն` կա միայն մեկ՝ խաղաղ հանգուցալուծման ուղին, որը կարող է իրականացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»,- ասել է նախագահը:
13:09 11.08.2025
Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար գործողություններ իրականացնել ճանապարհի բանուկ հատվածումՍեպտեմբերի 1-ից ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համաձայնեցված հայտարարագիր լրացնելիս այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհին՝ բջջային հավելվածում տարբեր տվյալներ լրացնելու համար։ Այս մասին հայտնում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից: Այժմ Դուք կարող եք՝ ASWA բջջային հավելվածով դեպքի վայրում միայն լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և դրանց փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի, արագ ազատել ճանապարհը և 3 ժամվա […] ...
13:00 11.08.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրել է գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վահե Միրզոյանին: Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորել է գլխավոր վարչության պետին նշանակման կապակցությամբ՝ կարևորելով համակարգում վերջինիս երկար տարիների ծառայությունը, մասնագիտական և […] ...
12:49 11.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգՕգոստոսի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 430, պայթյունի, քարաթափման, երկրաշարժի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, փլուզման, ուժեղ քամու, բնական հրդեհի՝ 2-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, թունավորման` 11, օձի նկատման՝ 53, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես […] ...
12:40 11.08.2025
Էկոնոմիկայի նախարարը տվյալներ է հայտնել Հայաստան եկած զբոսաշրջիկների թվի մասին2025 թ. հուլիսին Հայաստան է եկել 263.592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25.989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. մայիսին՝ 181.436, հունիսին՝ 215.253, հուլիսին՝ 263.592: Նախորդ լավագույն ցուցանիշները […] ...
12:27 11.08.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, […] ...
12:22 11.08.2025
Ալիևը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակման համարԲաքուն և Կիևը պնդում են, որ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարին։ Ալիևի կայքէջի համաձայն՝ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Ուկրաինայում Ադրբեջանին պատկանող էներգետիկ օբյեկտների վրա «ռուսական հարձակումները» ։ Ադրբեջանը հայտարարել է, որ կողմերը դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Ադրբեջանի SOCAR-ին պատկանող նավթի պահեստարանի, […] ...