14:15 03.11.2018
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում «Դուշանբեն կարող է դառնալ թակարդ» վերտառությամբ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որոշ վտանգավոր զարգացումների հավանականությանը:
«Երեկ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը ամփոփեցին հայտարարությամբ։
Ինչպես և կանխազգում էի, Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ոտքի վրա ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի հենման կետը։
Լավ է, որ այն պահպանվում է, և սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է։ Դա անժխտելի է։
Սակայն ինձ խորապես մտահոգում է այն հանգամանքը, որ խաղաղության ամրապնդման ինստիտուցիոնալ մեխանիզմներ ամրագրող Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, կարծես թե, դուրս են մղվում բանակցությունների օրակարգից։
Խնդիրն այն է, որ այդ պարտավորությունները բանավոր չեն, ամրագրված են դիվանագիտական խողովակներով և բանակցային գործընթացի շարունակության համար ստեղծված էր իրավական դաշտ ադրբեջանական հնարավոր ագրեսիային դիմագրավելու և բանակցային գործընթացի շուրջ վերահսկելի վստահության միջավայր ստեղծելու նպատակով։
Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանին զսպելու և խաղաղություն ամրապնդելու մեխանիզմներ էին, որոնցից հրաժարվելը կնշանակի նաև դասեր չքաղել այդ պատերազմից, ինչպես նաև այդ պատերազմը Ադրբեջանի համար դիվանագիտական առումով թողնել անհետևանք: Պատահական չէր, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում էր շրջանցել դրանց գոյությունը և կատարումը։
Այսօր ունենք իրավիճակ, երբ որևէ ինստիտուցիոնալ հիմք չպարունակող, Ալիևի ցանկություններից կախված և բանավոր Դուշանբեն դառնում է փխրուն և հեղհեղուկ ելման կետ, որին հղում արեց երեկ նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ով, ի դեպ, ասաց նաև, որ հայակական կողմի առաջարկով է Ղարաբաղը ժամանակին դուրս մնացել բանակցություններից, այնինչ մեր պատասխանատվության ժամանակահատվածում մենք շարունակել ենք բանակցությունները արդեն ներկա ժառանգած ձևաչափով:
Լավ է, որ սահմանին վիճակը հանդարտ է։ Վատ է, որ այդ հանգստությունը ոչ թե կայուն, երկարաժամկետ և ինստիտուցիոնալ է, այլ մեր ընտրություններից հետո բանակցային գործընթացը արհեստականորեն արագացնելու համար նախատեսված թակարդ է հիշեցնում:
Մնում է հասկանալ, թե ինչու և որ մակարդակով է հայկական կողմը հրաժարվում մեր զինանոցում եղած այս միջոցներից: Արդյոք դա արվել է վարչապետի, թե ԱԳՆ-ի մակարդակով:
Եթե դա դիտավորություն չէ, ապա բանակցությունների համար պատասխանատու անձինք շատ կարճ ժամանակահատվածում պարտավոր են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգը վերադարձնել սեղանին»,- գրել է նա:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...