Պիկասսոյի կանայք իրական կյանքում և նկարչի կերտած դիմանկարներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+28.09 oC

Պիկասսոյի կանայք իրական կյանքում և նկարչի կերտած դիմանկարներում

23:45 03.11.2018

Պաբլո Պիկասսոն իր կյանքի ընթացքում շատ կանանց է նկարել, սակայն իմանալով Պիկասսոյի ոճը, շատ դժվար է եղել կռահել, թե նկարում պատկերվածը կոնկրետ ով է:

Սիլվետ Դավիդ 

«Սիլվետ» հայտնի նկարների շարքում Պիկասսոն պատկերել է Սիլվետ Դավիդին, որը 1954 թվականին եղել է նկարչի մոդելներից մեկը: Սիլվետից Պիկասսոն թողել է ավելի քան 60 նկար:

Ֆրանսուազա Ժիլո 

Մարի Ֆրանսուազա Ժիլոն ֆրանսիացի նկարչուհի է, որը նաև հուշագրեր է գրել: Նրանց կապի մասին հայտնի է դարձել 1964 թվականին, երբ հրատարակվել է Ժիլոյի ինքնակենսագրական՝ «Իմ կյանքը Պիկասսոյի հետ» գիրքը, որում ներկայացված են իր և Պիկասսոյի հարաբերությունները 1943-1953 թվականներին:

Մարիա-Թերեզա Վալտեր

Նրանք սկսել են հանդիպել, երբ Մարիա-Թերեզան եղել է 17 տարեկան, իսկ Պիկասսոն՝ 45: Նրանց հարաբերությունների ընթացքում նկարիչը շարունակել է ապրել իր օրինական կնոջ՝ բալետի պարուհի Օլգա Խոխլովայի հետ: 17-ամյա աղջկա հետ հարաբերությունները տևել են մինչև Պիկասսոյի ամուսնալուծությունը ռուս կնոջից: Բայց նկարիչը չի շտապել ամուսնանալ Մարիա-Թերեզայի հետ: Ամուսնալուծությունից հետո Պիկասսոյի կյանքում հայտնվել է Դորա Մաարը:

Մի անգամ Մարիան ու Դորան պատահաբար հանդիպել են Պիկասսոյի արվեստանոցում: Երկու կանայք նկարչին ստիպել են, որ ընտրի, թե ում հետ է ցանկանում կյանքը շարունակել, իսկ նկարիչն այդ պահին երկու կանանց ասել է, որ իրենք որոշեն՝ ով է առավել արժանի լինել իր կողքին: Երկու կանայք սկսել են վիճաբանել, իսկ Պիկասսոն հետագայում ասել է, որ դա իր ամենահաճելի հիշողություններից մեկն է եղել:

Դորա Մաար

Ֆրանսիացի տաղանդավոր լուսանկարչուհին Պիկասսոյի ընկերուհին է եղել շուրջ 9 տարի: Նկարչից բաժանվելուց հետո Մաարը հոգեկան ծանր ապրումներ է ունեցել, նույնիսկ կարճ ժամանակով հոգեբուժարան է ընկել:

Ժակլին Ռոք

Ժակլին Ռոքը Պիկասսոյի երկրորդ կինն է: Երբ նրանք ծանոթացել են, Ժակլինը եղել է 26 տարեկան, իսկ Պիկասսոն՝ 72: Նրանց ամուսնական կյանքը տևել է 11 տարի՝ մինչև Պիկասսոյի մահը: Նկարիչը Ժակլինի ավելի քան 400 դիմանկար է արել:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

16:13 02.07.2025

Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 1-ին՝ ժամը 12․30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել 8-ամյա Արեն Ե.-ին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...

ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել

16:06 02.07.2025

ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո […] ...

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:54 02.07.2025

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 29-ին՝ ժամը 16․00-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա Զաբելլա Զ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

15:45 02.07.2025

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում և զգացվել է նաև Ստամբուլում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտավորապես ժամը 13:58-ին, և տներում ջահերը թեթևակի տատանվել են։ Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ 4.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարևան Բուրսա նահանգի Գեմլիկ շրջանում, իսկ էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր […] ...

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

15:37 02.07.2025

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...

Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը

15:30 02.07.2025

Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Եվ նրանք, ովքեր մեզ հարցեր են տալիս այն մասին, թե արդյոք պետք է պլանավորեն իրենց ուղևորությունները, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այն պայմաններում, ինչ […] ...

BACK_TO_TOP