15:02 03.11.2018
Նոյեմբերի 3-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայրենի պետության առջև ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության և արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին: Խոսվել է նաև ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն ուղղված ծրագրերի և ձեռնարկների մասին:
Անդրադառնալով վերջին շրջանում Հայոց եկեղեցու դեմ տեղ գտնող հարձակումներին՝ Հրանտ Մարգարյանն այս կապակցությամբ վերահաստատել է կուսակցության դիրքորոշումը՝ ամբողջական զորակցություն հայտնելով Մայր աթոռ սուրբ Էջմիածնին և Ամենայն հայոց հայրապետին: Վերջինս ընդգծել է, որ կուսակցությունը շարունակելու է զորավիգ և նեցուկ լինել նրան:
Կաթողիկոսը նշել է, որ հակառակ բոլոր դժվարությունների Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց փրկչական և ազգապահպան առաքելությունը` ի նպաստ հայոց կյանքի պայծառության և բարօրության:
Գարեգին Բ-ն խոսել է ժողովրդի և եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների մասին` նշելով, որ ազգի հոգևոր զորությամբ և միասնականությամբ են դարերի ընթացքում հաղթահարվել բոլոր դժվարությունները և արձանագրվել հաղթանակները: Նրա խոսքով` այսօր ևս, դժվարությունների և փորձությունների դիմակայման ճանապարհին, մեր ազգը պետք է հետևողը դառնա նախնյաց որդեգրած այս կեցվածքի և փորձառության:
10:52 02.07.2025
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...
10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
10:20 02.07.2025
Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al JazeeraԻսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...
10:11 02.07.2025
Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստումԿալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...
10:00 02.07.2025
Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհերՀուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...