Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր է շնորհվել 128 հավակնորդի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+34.09 oC

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր է շնորհվել 128 հավակնորդի

22:08 03.11.2018

Ավարտվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող քննությունները, որոնք տեղի են ունեցել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Հավաստագրման քննություններին մասնակցելու համար հայտագրվել էր 199 հավակնորդ, որոնցից 8-ը չի ներկայացել: Քննության գրավոր փուլը չի հաղթահարել 9 մասնակից,  իսկ բանավոր փուլում անցողիկ շեմի համար պահանջվող 53 նվազագույն միավոր (75 տոկոս) չի հավաքել 54 մասնակից: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) շնորհվել է 128 հավակնորդի: Քննության մասնակիցների ավելի քան 90 տոկոսն առաջին անգամ է մասնակցել հավաստագրման քննություններին: Քննության արդյունքները բողոքարկել է 26 մասնակից:

Նշենք, որ 2018 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություններ են կատարվել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու, քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) դադարեցման դեպքերն ու կարգը հաստատելումասին»  թիվ 914Ն հրամանում: Վերոնշյալ քննություններն առաջին անգամ կազմակերպվել են նոր կարգով, համաձայն որի՝  քննության թեստավորման փուլը կազմակերպվել է էլեկտրոնային եղանակով` համակարգիչների միջոցով:

Էլեկտրոնային համակարգ մուտք գործելու համար յուրաքանչյուր հավակնորդի տրամադրվել է օգտանուն ու գաղտնաբառ, միասնական բազայից ձևավորվել է 60 հարցից բաղկացած թեստ, տրվել է 60 րոպե ժամանակ` երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններով հարցերից ճիշտ պատասխանն ընտրելու համար: Աշխատանքն ավարտելուց հետո թեստի ներքևում ստեղծված «Ավարտել» կոճակը սեղմելով` հավակնորդն անմիջապես էկրանին տեսել է  ճիշտ պատասխանների քանակը` ըստ անցողիկ շեմի տոկոսային հարաբերության (90 տոկոս)։

Քննության բանավոր` հարցազրույցի փուլն, անցկացվել է հետևյալ ընթացակարգով՝ մասնակիցներին տրվել է համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձևավորված 5 հարցից բաղկացած հարցատոմս: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատել է հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված գնահատման թերթիկի միջոցով` սխալ պատասխանի դեպքում` 0, թերի պատասխանի դեպքում՝ 1, իսկ ճիշտ պատասխանի դեպքում՝ 2 միավոր: Յուրաքանչյուր պատասխանից հետո հանձնաժողովի նախագահը հնչեցրել է ճիշտ պատասխանը: Հարցազրույցի փուլում հավակնորդի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասունհինգ տոկոս` հարցազրույցի փուլը հաղթահարելու համար:

Քննությունների արդյունքների վերլուծությունը կհրապարակվի առաջիկայում:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

20:20 05.08.2025

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

Կամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

20:13 05.08.2025

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

Հայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

20:04 05.08.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...

SHANTNEWS

20:00 05.08.2025

SHANTNEWS

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

19:52 05.08.2025

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...

Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ Ծառուկյան

19:45 05.08.2025

Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին: «Կարծում եմ՝ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին: Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր […] ...

BACK_TO_TOP