HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակում կատարած ոստիկանության գնդապետի գործի քննությունը հետաձգվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+15.02 oC

HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակում կատարած ոստիկանության գնդապետի գործի քննությունը հետաձգվեց

13:16 05.11.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հանրային պաշտպանի բացակայության պատճառով հետաձգվեց  HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակում կատարած, երկու անձի սպանության մեջ մեղադրվող  ոստիկանության գնդապետի գործի քննությունը:

Նշենք, որ ավելի մեղադրյալ Դանիել Դանիելյանի շահերը պաշտպանելու համար որպես հանրային պաշտպան էր նշանակվել Ռուզաննա Սիրեկանյանը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 14-ին՝ ժամը 16.00-ին:

SHANTYNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ավարտվել է HSBC ՓԲԸ-ի մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման փաստով քննված քրգործի նախաքննությունը:

Քրեական գործի նյութերով պարզվել է, որ 03.05.2018թ.-ին` ժամը 14:10-ի սահմաններում, զինված, դիմակավորված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ, որտեղ իր մոտ գտնվող կարաբինից կրակել և կյանքից ապօրինաբար զրկել է հիշյալ մասնաճյուղում իր ծառայողական պարտականություններն իրականացնող անվտանգության աշխատակից Խաչատուր Գալստյանին, այնուհետև դանակով հարվածել է անվտանգության մյուս աշխատակցին` Արամ Մկրտչյանին, որից հետո բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով տարբեր արտարժույթի գումար և դիմել փախուստի:

Զինված հարձակում գործած անձն այդ ընթացքում կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի ուղղությամբ` նրան պատճառելով մարմնական վնասվածք, որի հետևանքով վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 8-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ HSBC-ի բանկի վրա հարձակում կատարած անձը ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

08:40 14.05.2025

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

08:30 14.05.2025

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:24 14.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պերուի վարչապետը հրաժարական է տվել

08:15 14.05.2025

Պերուի վարչապետը հրաժարական է տվել

Պերուի վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական է տվել խորհրդարանի կողմից իրեն անվստահություն հայտնելու քվեարկությունից առաջ։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով հայրենիքի բարձրագույն շահերը՝ ես պարտավոր եմ ձեզ ներկայացնել Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից վերջնական հրաժարականի մասին հայտարարություն»,- մեջբերում է Ադրիանսենի՝ երկրի նախագահ Դինա Բոլուարտեին ուղղված ուղերձը կառավարության կայքում։ Ադրիանսենը կառավարության ղեկավարի պաշտոնը […] ...

Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ

08:05 14.05.2025

Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող […] ...

Հալանդը կարող է տեղափոխվել  «Բարսելոնա»

08:00 14.05.2025

Հալանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնան» հավակնոտ ծրագիր ունի 2026 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է իսպանական El Nacional հրատարակությունը։ Նշվում է, որ թիմն արդեն աշխատում է 175 միլիոն եվրո հավաքելու ուղղությամբ. սա խաղացողի հրաժարագնի գումարն է։ Հետաքրքիր է, որ Հալանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2034 թվականը, և որոշ […] ...

BACK_TO_TOP