Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+34.09 oC

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահին

15:13 05.11.2018

Նոյեմբերի 5-ին Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, «Աբովյան» մշակութային միության ղեկավար Մաթո Հախվերդյանին: Այս մասին հայտնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաթո Հախվերդյանը նշեց, որ այսօր Հոլանդիայում ապրում է 20-25.000 հայ, և նրանց զգալի մասը վերջին տարիներին Հայաստանից արտագաղթածներ են, կան նաև իրաքահայեր և սիրիահայեր:

«Հայերն աշխատասեր են, աշխատում են, ակտիվ մասնակցում են Հոլանդիայի տնտեսական ծրագրերին, հաջողություններ են գրանցում կրթության ոլորտում: Միևնույն ժամանակ նրանք կապված են Հայաստանի հետ, սիրում են իրենց հայրենիքը»,- նշեց հյուրը:

Մաթո Հախվերդյանն ընդգծեց, որ կարևորում են Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դիվանագիտական ներկայացուցչության անհրաժեշտությունը և փորձում են բանակցել տեղի կառավարության հետ այդ հարցը լուծելու համար: Մխիթար Հայրապետյանը շեշտեց, որ Սփյուռքի նախարարությունը պատրաստ է հայ համայնքի համար անել հնարավոր ամեն բան:

«Այսօր մենք գործակցում ենք սփյուռքի հետ փոխադարձության սկզբունքով. և՛ Հայաստանը պիտի աջակցի Սփյուռքին, և՛ Սփյուռքը՝ Հայաստանին: Հայապահպանության գործընթացում բացի տարաբնույթ միջոցառումների կազմակերպումից՝ սփյուռքին հզոր ազդակ կարող է լինել ուժեղ Հայաստան պետության առկայությունը, որը հպարտություն կդառնա նրանց համար: Եթե լինի հայ լինելու հպարտությունը, դրսում ապրող հայը կցանկանա մնալ հայ: Մենք պետք է փոխադարձ պատասխանատվությամբ առաջ գնանք ու հոգ տանենք միմյանց մասին»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Մխիթար Հայրապետյանը կարևորեց նաև համահայկական շահերի շուրջ միասնականության գաղափարը: Ըստ նրա՝ կան մի քանի հայեցակարգեր, որոնց համար պետք է մեկ ճակատով պայքարել, և հենց Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ ուղերձները հղի սփյուռքին: Մաթո Հախվերդյանն անդրադարձավ նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրին՝ նշելով, որ միայն դրական կարծիքներ է լսել ծրագրի մասին և պատրաստ է մյուս տարի աջակցել ծրագրի իրականացման աշխատանքներին:

Մխիթար Հայրապետյանը հավելեց, որ կարևորում է ծրագրի բովանդակային փոփոխությունները և շարունակականությունը, և այսօր արդեն ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հետ համագործակցության շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեն օնլայն դասընթացների միջոցով շարունակել իրենց ուսումը:

Հանդիպման ավարտին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ֆեդերացիան պատրաստվում է նշել Երևանի հիմնադրման 2800-ամյակը և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը, և միջոցառումների, ցուցահանդեսների բովանդակային մասը կազմելու համար անհրաժեշտ է Սփյուռքի նախարարության աջակցությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

20:20 05.08.2025

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

Կամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

20:13 05.08.2025

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

Հայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

20:04 05.08.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...

SHANTNEWS

20:00 05.08.2025

SHANTNEWS

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

19:52 05.08.2025

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...

Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ Ծառուկյան

19:45 05.08.2025

Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին: «Կարծում եմ՝ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին: Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր […] ...

BACK_TO_TOP