18:09 05.11.2018
«Հիշեցնեմ, որ բազմիցս, այդ թվում նաև պարոն Ջանջուղազյանը խոսել են, որ «չարաշահումներ» տերմին գոյություն չունի: 2017թ. կա հարուցված քրեական գործ փաստի առիթով, դա չի նշանակում՝ հարուցվել է քրեական գործ Հ1-ի առիթով, այլ հարուցվել է փաստի առթիվ, որտեղ բերված է 3 կետ և քննության ընթացքում է: Երբ ավարտվի, դուք էլ կիմանանք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը:
Հարցին, թե արդյո՞ք սպասվում են պաշտոնանկություններ Հանրայինի ղեկավար կազմում, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց, որ պաշտոնանկություններ միշտ են հնարավոր, յուրաքանչյուր ոլորտում:
«Հանրային հեռուստաընկերության տնօրենին, եթե վերնախավ եք համարում, ասեմ, որ նման տեղեկություն չունեմ, իմ ենթակայության տակ աշխատողների մասին էլ չունեմ, բոլորն աշխատում են շատ լավ»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե բոլոր ժամանակներում էլ ընդդիմությունը դժգոհում է լրատվական թողարկումներից, Գրիգորյանը պատասխանեց, որ որևէ երկրում չկա հանրային հեռուստաընկերություն, որ չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը:
«Կա մի ճշմարտություն, դուք բոլորդ գիտեք, բայց շատ լավ շահարկում եք հարմար առիթով: Հանրայինը, ինչպես «Դոյչե վելեն», «Ֆրանս 24»-ը և այլն, հանրային լինելով, ունեն իրենց ճիշտ ուղղությունը: Որևէ երկրում չկա հանրային հեռուստաընկերություն, որ չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը»,- նշեց Մարգարիտա Գրիգորյանը:
Նրա խոսքերով՝ միշտ էլ կարելի է դժգոհել, սակայն հաճախ, չկարողանալով գտնել հաղորդումների համար հյուր ընդդիմադիր դաշտից, հաղորդումները չեն կայանում, նույնը վերաբերում է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանին, որը ևս բողոքել էր Հանրային հեռուստաընկերության քաղաքականությունից:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...