19:17 05.11.2018
Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստը հետաձգվել է:
Նոյեմբերի 3-ին Վրաստանի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել երկրի 5 քաղաքացիների, այդ թվում՝ Հենզել Մկոյանի որդուն, եղբորը ու զարմիկին՝ կապված Ախալքալաքում (Սամցխե-Ջավախեթի շրջան) տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, ինչի հետևանքով վրացական միացյալ ընդդիմությանը՝ «Ուժը միասնության մեջ է» շարժմանն աջակցող հայ գործիչներ էին հայտնվել հիվանդանոցում: SHANTNEWS.am-ը զրուցեց Հենզել Մկոյանի հետ՝ հասկանալու, թե ի վերջո ի՞նչ է կատարվել:
«Ի վերջո, կատարվել է այն, որ Ռաիսյանների ընտանիքը հոկտեմբերի 2-ին, երբ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին եկավ Ախալքալաք, Նինոծմինդա, խոնարհվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի առջև, ծաղիկներ դրեց, 10 րոպեից ավել խոսեց Շառլ Ազնավուրի մասին, հետո, երբ հարց բարձրացրինք, թե 1600-ից ավելի մարդ քաղաքացիություն չի ստացել ու պատճառը չի գրվել, նա ասաց, որ անպայման այս հարցին լուծում կտա:
Երբ դուրս եկավ դահլիճից, այդ Ռաիսյան Աշոտը ամենավատ բառերով տիկին Սալոմեին հայհոյեց: Ո՞վ է տվել դրա իրավունքը, ես չգիտեմ: Դրանից հետո այդ մարդը երևի զգաց, որ ինքն անձեռնմխելի է: Ընտրություններից հետո, երբ նրանք տարան 21 տոկոս, իսկ տիկին Սալոմեն՝ 60 տոկոս, գիշերը եկան, Սալոմեի բոլոր պլակատները «զապրավկաների» վրայից պոկեցին, հայհոյեցին հա՛մ պարտիային, հա՛մ Սալոմեին, հա՛մ էն ժողովրդին, ովքեր ձայն են տվել տիկին Սալոմեին, հայհոյեցին ամենավատ խոսքերով, դրանց ապացույցները կան»,- պատմեց նա:
Մկոյանը նշեց, որ միջադեպի հաջորդ օրը երիտասարդները գնացել են, պատասխան պահանջել` ինչո՞ւ է նման բան արել, պահանջել, որ ներողություն խնդրի, սակայն նա ներողություն խնդրելու փոխարեն ավելի վատ է արտահայտվել, ասել, որ ներողություն չի խնդրի ու ինչ արել է, ճիշտ է արել: Այդ ամենից հետո եղել է բախում երիտասարդների հետ:
«Նրանք ուզում են մեջ բերեն իմ եղբորը, իմ ընտանիքի անդամներին: Բոլորը գրել են, որ 5-ին էլ ծեծել է իմ եղբայրը. իմ եղբայրը 52 տարեկան է, 20 տարեկանի նա չի կարող ծեծել: Էդ քաղաքական հարց են դարձրել, էսօր դատն էր լինելու, ես նույնիսկ չգիտեմ` երբ է սկսվել, ինչ է եղել: Ամենավատն այն է, որ դրանից առաջ մեր բոլոր ագիտատորներին կանչում էին, ասում` վսյո, Միշան գալիս է, պիտի մեր օգտին աշխատեք, վախեցնում էին մեր ակտիվիստներին: Մերոնք էլ ասում էին` ինչի՞, տիկին Սալոմեն պարզ, կրթված կին է, մեծ դիվանագետ է, սիրուն խոսել է, ժողովրդի դուրը շատ եկել է, ուզում են իրեն տան ձայները, իսկ նրանք վախեցնում էին, դրա համար է այդ դեպքը պատահել: Իմ եղբայրը ոչ մեկին չի խփել: Ես հինգ անգամ իրար հետևից ընտրված պատգամավոր եմ, «Ռուսթավի-2»-ը եկել է, ընդամենը 4 մարդ է գտել, որ իմ մասին վատ են խոսել: Ուրիշ մարդ չէին էլ կարող գտնել, որովհետև ես ժողովրդին միշտ լավություն եմ արել»,- ասաց պատգամավորը:
Նա պնդում է` իր եղբայրը կատարվածում մեղավոր չէ, բայց երիտասարդների մեջ իրոք կռիվ եղել է: Տուժածները, ըստ Մկոյանի, արդեն մեկ շաբաթ է` հիվանդանոցում պառկած են, Թբիլիսիի գլխավոր բժիշկը ամեն օր հորդորում է հիվանդանոցից գնալ, որովհետև որևէ խնդիր չունեն, բայց նրանք չեն գնում, ասում են` վատ են զգում: Պատգամավորի խոսքերով՝ բոլոր փորձագետները գալիս են, ստուգում, ասում, որ նրանք հիվանդ չեն, բայց անօգուտ, նրանք անգամ այսօրվա դատին չեն ներկայացել:
Պատգամավորին հիշեցրինք` Վրաստանի նախագահի ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի ղեկավարը` Գիորգի Վաշաձեն, ասել է, որ ծեծկռտուքին մասնակից է եղել նաև ինքը` Մկոյանը, հետաքրքրվեցինք` արդյո՞ք դա իրականությանը համապատասխանում է:
«Գրիգոլ Վաշաձեի էդ շտաբի պետը մենակ սիրուն խոսել գիտի, ուրիշ բան չգիտի, հերյուրանք է: Ուզում են ինձ վախեցնել, անգամ զանգել էին, ասում էին, որ` այ, մենք կգանք շուտով, հետո պատասխան կտաս, բայց երեկ 16-17 մարդ Թբիլիսիից, մեծամասնական պատգամավորներ էին եկել, իմ կոլեգաները, հանդիպեցին մի 400 մարդու՝ Նինոծմինդայում, մի 600 մարդու` Ախալքալաքում, ասացին, որ թույլ չեն տա` իրենց կոլեգայի վրա հերյուրանքներով կամ ուրիշ ձևերով ազդեն, ժողովուրդը լսեց, ծափահարեց, էդ բոլոր փաստերը կան: Մեծամասնական լավ պատգամավորներ էին եկել, հանդիպեցին, բացատրեցին, որ դա պրովոկացիա է եղել` հատուկ պլանավորված, ու դա հիմնականում պատրաստել է Գիորգի Վաշաձեն, որովհետև նա 4 անգամ եկավ, գնաց, 4 անգամ էլ Ջավախքը խառնեցին, նրանց հետևից այսպիսի դեպքեր սկսվեցին»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք ամեն ինչ պաստառները պոկելուց է սկսվել, թե՞ այլ պատճառներ էլ են եղել, Մկոյանն ասաց.
«Պաստառները գիտե՞ք՝ ինչ վատ են պոկել, պոկելուց հետո ասել են՝ եթե նորից կպցրեցիք, կգանք, կպայթեցնենք ձեր բոլոր «զապրավկաները», հետո ամենավատ խոսքերով հայհոյել են ժողովրդին, ովքեր տիկին Սալոմեին ձայն են տվել. դե, գիտեք, մեր հայերը ոնց են ուշունց տալիս, դրանից են ժողովուրդը, ջահելները ջղայնացել, էդ է պատճառը եղել, ու դրանց բոլորի ապացույցը կա: Դա մաքուր պրովոկացիա է, որ ժողովրդի դուխը գցեն»:
Մկոյանից հետաքրքրվեցինք` եղբայրը, որդին ու եղբորորդին ընդունե՞լ են իրենց առաջադրված մեղադրանքը, նա նախ՝ ասաց, որ չգիտեն, թե դատարանը ինչ կորոշի, ասաց, որ իրենք Վրաստանի դատախազությանը հավատում են, նրանք մեծ փորձ ունեն, իսկ մեղադրանք ընդունելու վերաբերյալ ասաց.
«Ինչքան գիտեմ` եղբայրս, ո՛չ, չի ընդունել, մյուս երիտասարդները «չաստիչնի» ընդունել են, այո՛»:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...