12:19 06.11.2018
2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է յուղերի և ճարպերի՝ 0.4%, սուրճ, թեյ, կակաո ապրանքախմբի՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի 0.1% գնանկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.8%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գինն աճել է 1.3%-ով: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 3.0%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.1% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 4.5% գնաճը (վերջին 3 ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 39.7%): Մայրաքաղաքում կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի գներն աճել են 0.8%-ով:
2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 5.7%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.1%, հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.2% գնաճ: 2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1.8% գնաճ: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է գրասենյակային պարագաների՝ 0.2%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.3%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.4%, գորգերի և հատակի ծածկերի`0.5%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.6%, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների՝ 0.9%, հագուստի՝ 8.6%, տարբեր տեսակի կոշկեղենի 13.6% գնաճ: Դրան զուգընթաց, խոշոր կենցաղային սարքերի գները նվազել են 0.9%-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.6%-ով, կահույքինը և կահավորանքինը՝ 0.3%-ով, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 0.3%-ով, ոսկերչական զարդերինը՝ 0.2%-ով, վառելանյութինը և քսայուղերինը՝ 0.1%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ: 2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11.5% և 26.3%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 9.3% և 23.3% գնաճ:
Մատուցված ծառայությունների ոլորտում 2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սակագները նվազել են 0.3%-ով, ինչին մեծապես նպաստել է մարդատար տրանսպորտի ծառայությունների սակագների 3.6% նվազումը (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 9.7% նվազմամբ): Հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 2.2%-ով, սպասարկման ծառայություններինը՝ 0.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների՝ 0.1%, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագների 0.4% հավելաճ, իսկ կենցաղային սարքերի նորոգման, կրթության, իրավաբանական, վարսավիրանոցային, կապի, բժշկական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...
22:12 01.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերելԻսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...