13:07 07.11.2018
ԱԺ-ում շարունակվում է պետական բյուջեի քննարկումը: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշեց, որ առողջապահության ոլորտի արդիականացմանն ուղղվելու է 3,1 միլիարդ դրամ: Նա նշեց, որ համակարգում խնդիրները շատ են, և անհրաժեշտ են համակարգային լուծումներ: Թորոսյանն ասաց նաև, որ մտադիր են բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձը:
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նկատեց, թե այսօր մեր առողջապահության համակարգը շահագրգիռ է հիվանդներ ունենալ, որպեսզի փող աշխատի, իսկ պետությունը շահագրգռված է, որ իր քաղաքացիները չհիվանդանան: Էստեղ անհավասարություն կա, և այդ անհավասարությունը կարող է լուծվել միայն ապահովագրության ներդրումով:
Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ, այո՛, բժշկական համակարգը շահագրգռված է ունենալ շատ հիվանդներ և պետության խնդիրը հակառակն է: Պետությունն այդ նպատակով կարևորում է առողջության առաջնային պահպանմանը հատկացվող ֆինանսները: Դրանք եկող տարվա բյուջեով աննախադեպ աճել են:
«Միայն փողեր չեն լինելու ավելի տրվող, նաև ցուցանիշներ: Ապահովագրությունը պանացեա չէ, ոչ էլ խնդիրների լուծման միջոց: Դա ընդամենը ֆինանսների բաշխման և հավաքման միջոց է: Մենք պիտի գնանք դրան այլ մոտիվներով: Մենք աշխատում ենք դրա վրա, կարծում եմ, որ դա մեր նման երկրներում արդյունավետ է մեկ գնորդի կողմից իրականացվող գործընթացի դեպքում: Դա պետք է լինի մեկ ապահովագրական ընկերություն և չի կարող լինել մասնավոր: Դա պետք է ունենա մեծ գնողունակություն, ի տարբերություն մասնավորների, որոնք իրենք են թելադրում գները: Կարծում եմ՝ դրան հասնելու համար պետք կլինի 3-4 տարի: Հիմնական խնդիրը չաշխատող անձանց հարցն է, գյուղացիական տնտեսությունների, թոշակառուների, երեխաների հարցը, երբ գտնենք պատասխանները, քայլ առ քայլ կգնանք դեպի դա»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
11:47 21.06.2025
Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիՀայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ: ...
11:30 21.06.2025
Արաղչին հայտնել է, թե որ դեպքում Իրանը պատրաստ կլինի հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրաԹեհրանը պատրաստ կլինի պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին, եթե Միացյալ Նահանգները միանա Իսրայելի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին NBC News-ին տված հարցազրույցում: «Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կձեռնարկի պատասխան հարվածներ, այդ թվում՝ տարածաշրջանում գտնվող […] ...
11:13 21.06.2025
Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասինԻսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին: Բանակի մամուլի ծառայության այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված վերջին հրթիռային հարձակումից հետո։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռային պահեստներին և արձակման ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է բանակի հայտարարության […] ...
11:00 21.06.2025
Բաղդասարյանն ու Գյուլումյանը եզրափակչում են․ World Challenge CupՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup հեղինակավոր մրցաշարում Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը դուրս են եկել առանձին վարժությունների եզրափակիչ: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և զուգափայտի որակավորման փուլը, Գյուլումյանը մարզագործիքում դուրս է եկել եզրափակիչ: Ավելի վաղ Գյուլումյանը եզրափակիչ էր դուրս եկել նաև նժույգ թափերում: ...
10:47 21.06.2025
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ ՊուտինԻրանն իրավունք ունի մշակել միջուկային ծրագիր և օգտագործել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաների խաղաղ նպատակներով կիրառման ծրագրեր ունենալ», – ասել է Ռուսաստանի նախագահը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է Իրանին, «ինչպես նախորդ տարիներին, տրամադրել անհրաժեշտ օգնություն և աջակցություն» […] ...
10:32 21.06.2025
Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել ԻրանինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության վերաբերյալ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, պատրաստվում է հարվածել Իրանին: Նա նաև դիվանագիտական լուծման հույս է հայտնել : «Հուսով եմ՝ սխալվում եմ, քանի որ արդեն չափազանց շատ ուժեր են ներգրավված։ Երրորդ ամերիկյան ավիակիրն իր ամբողջ կոնտինգենտով շարժվում է ոչ միայն դեպի Հնդկական օվկիանոս, […] ...