16:07 23.05.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ մի քանի օր առաջ բաց աղբյուրներում լուրեր հայտնվեցին, որ մոտ ժամանակներս ՌԴ-ն պատրաստվում է ՀՀ ԶՈՒ-ին մատակարարել «Տոռ» հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համալիր: Պատգամավորը հետաքրքրվեց, թե երբ է ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը:
Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ասաց.
«Հասկանալի է, կարծում եմ, որ հարցի շատ ուղիղ պատասխանը պարունակում է պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Ես կարող եմ ասել, որ Սոչի կատարած այցի ընթացքում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում մենք խոսել ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման զարգացման մասին բոլոր ուղղություներով, այդ թվում՝ ռազմատեխնիական համագործակցության, և հույս ունենք, որ այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ կլինի»:
Պատգամավորն արձագանքեց և նշեց, որ «Տոռ» համակարգը որակապես կփոխի մեր հակաօդային պաշտպանությունը՝ հետաքրքրվելով նաև դա նո՞ր պայմանավորվածություն է, թե՞ բխում է անցած տարվա ձեռք բերված վարկային պայմանավորվածություններից:
«Նախկինում էլ ապրանքային վարկերի հետ կապված հարցեր, երբ քննարկել ենք, քննարկել ենք ԱԺ-ում, այդ թվում՝ վավերացման փուլում, մենք ԱԺ-ում և, ընդհանրապես, բաց այդ հարցերը չենք քննարկել: Սահմանված կարգով ԱԺ-ի առաջին բաժնում կա պատգամավորների կողմից ապրանքային վարկի շրջանակներում մատակարարվող զենք-զինամթերքի ցուցակի ծանոթացման կարգ, և հուսով եմ, որ դուք չեք ակնակալում, որ հիմա բաց ընթացակարգով այդ հարցերը կքննարկենք»,- ասաց Փաշինյանը:
20:12 14.05.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարներըՄայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...
19:54 14.05.2025
Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբումԲրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...
19:47 14.05.2025
Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել […] ...
19:40 14.05.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներինՄայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...
19:34 14.05.2025
Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտումԱյսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու […] ...