19:30 06.11.2018
Բաքվի ոստիկանությունն այսօր փորձել է թույլ չտալ, որ Արցախյան պատերազմին մասնակցած ու մահացած զինծառայողների ծնողները երթով մոտենան երկրի նախագահի նստավայրին։ Առաջարկ է եղել 2-3 հոգուց բաղկացած ներկայացուցչական խումբ ուղարկել Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ, սակայն մայրերը չեն համաձայնել ու շարունակել են իրենց երթը։
Ցույցի մասնակիցները պահանջել են իրենց վճարել նախագահական արտահերթ ընտրություններից առաջ Իլհամ Ալիևի տված խոստումը՝ 11 հազարական մանաթ վճարել 1991-1997 թվականներին զոհված զինծառայողների ընտանիքներին (11 հազար մանաթը համարժեք է մոտ 6,5 հազար դոլարի)։
Թեև այդ խոստումը տրվել էր նախընտրական շրջանում, սակայն դրա վճարումները, փաստորեն, սկսվել էին հոկտեմբերին, իսկ ընտանիքների մի մասին ընդհանրապես փոխհատուցումներ չէին տրվել։
12:49 11.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգՕգոստոսի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 430, պայթյունի, քարաթափման, երկրաշարժի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, փլուզման, ուժեղ քամու, բնական հրդեհի՝ 2-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, թունավորման` 11, օձի նկատման՝ 53, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես […] ...
12:40 11.08.2025
Էկոնոմիկայի նախարարը տվյալներ է հայտնել Հայաստան եկած զբոսաշրջիկների թվի մասին2025 թ. հուլիսին Հայաստան է եկել 263.592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25.989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. մայիսին՝ 181.436, հունիսին՝ 215.253, հուլիսին՝ 263.592: Նախորդ լավագույն ցուցանիշները […] ...
12:27 11.08.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, […] ...
12:22 11.08.2025
Ալիևը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակման համարԲաքուն և Կիևը պնդում են, որ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարին։ Ալիևի կայքէջի համաձայն՝ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Ուկրաինայում Ադրբեջանին պատկանող էներգետիկ օբյեկտների վրա «ռուսական հարձակումները» ։ Ադրբեջանը հայտարարել է, որ կողմերը դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Ադրբեջանի SOCAR-ին պատկանող նավթի պահեստարանի, […] ...
12:13 11.08.2025
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցումԵրևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Կառույցի թռիչքային կառուցվածքն ունի 19մ 50սմ երկարություն։ Ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ։ Հետիոտնային անցման լայնությունը 1.5մ է։ Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։ ...
12:05 11.08.2025
Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանիցՀնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in: Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է 50% զեղչ ուսման վարձի համար և դեսպանության երաշխավորմամբ 800 ԱՄՆ դոլարի չափով մեկանգամյա կրթաթոշակ։ Լրացուցիչ տեղեկություններ […] ...