Երկրի նախագահը լուրջ ներդրում կանի Շիրակի երկրագիտական թանգարանի վերակառուցման գործում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+19.09 oC

Երկրի նախագահը լուրջ ներդրում կանի Շիրակի երկրագիտական թանգարանի վերակառուցման գործում

23:27 08.11.2018

Երկրի նախագահը Գյումրի կատարած այցի ժամանակ, ապագա երկրագիտական թանգարանի շենքի վերանորոգմանը վերաբերող հարցերը քննարկելուց հետո խոսել է նաև շենքի արտաքին տեսքը փոխելու մասին: Դրա համար մրցույթ է հայտարարվելու: Շենքի վերակառուցման ֆինանսական աղբյուրները հստակեցված չեն, նույնիսկ հայտնի չէ՝ հաջորդ տարվա պետական բյուջեից հատկացումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ: Արմեն Սարգսյանը հայտարարեց առաջին լուրջ ներդրման մասին: Նա, որպես «Երևան, իմ սեր» ծրագրի միջազգային խորհրդի նախագահ, առաջին քայլն է անում: Խորհուրդն արդեն հաստատել է, որ կֆինանսավորի շենքի նախագծային աշխատանքները:

Բացի դրանից` նախագահի խոսքերով` կարիք կլինի նաև նոր բարեգործական հիմնադրամ ստեղծել, որի անունը կլինի «Գյումրի, իմ սեր»: Մշակութային կառույցների վերականգնումը աղետից 30 տարի անց օրակարգում է, բայց առաջնայինը մնում է բնակարանային խնդիրը: Նախագահը շեշտում է՝ Գյումրիին միայն բնակարանաշինությամբ աջակցելը քիչ է: Պատմական հարուստ ժառանգություն ստացած քաղաքում պետք է տուրիզմը զարգանա:

Գյումրիում դեռ 3000 ընտանիք տնակներում է ապրում ու եթե բնակարան էլ ստանան, ապա քանի դեռ աշխատանք չունեն, կամ լավ մանկապարտեզներ չկան, որ երեխաները հաճախեն, ու երեկոյան էլ ժամանցի վայրեր չկան, քաղաքն էլ աշխույժ չէ՝ շատ տուրիստներ չկան, հետևաբար, երիտասարդները կուզենան քաղաքից գնալ: Ուրեմն Գյումրին պետք է վերականգնվի, վերակենդանանա, գյումրեցու կյանքով ապրի, որովհետև այն ժառանգությունը, որ ունի Գյումրին, յուրահատուկ է:

Նախագահի համար ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը՝ Ձիթողցյանների տունը, իր մի փոքրիկ անկյունն է Գյումրիում: Նրա պապը Էրզրումի Ձիթող գյուղից է, բացի դրանից՝ 1997 թվականին, իր վարչապետության օրոք է վերանորոգվել Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը, որը երկրաշարժից հետո Գյումրիում վերաբացված առաջին մշակութային օջախն էր: Հերթական այցելությունն իր սիրած անկյունն էր: Թանգարանը տանիքի նորոգման, նաև սանհանգույցի նորացման խնդիր ունի: Նորաստեղծ «Գյումրի, իմ սեր» հիմնադրամի մյուս գործը, ըստ նախագահի, կլինի այդ աշխատանքների ֆինանսավորումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP