Նախքան Էրտողանի այցին դէմ բողոքելը, ճիշդ կ’ըլլայ, որ մեր երեսփոխանները կրթենք. Արթիւր Խանճեան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Նախքան Էրտողանի այցին դէմ բողոքելը, ճիշդ կ’ըլլայ, որ մեր երեսփոխանները կրթենք. Արթիւր Խանճեան

16:00 09.11.2018

«Նախքան Էրտողանի այցելութեան դէմ բողոքելը, լաւ  կ’ըլլայ, որ ֆրանսահայութիւնը աշխատանք տանի դաստիարակելու համար իր երեսփոխանները»,- այսօր «Շանթնյուզ»ին յայտնեց Իսի Լա Մուլինոյի  փոխքաղաքապետ Արթիւր Խանճեան:

Խանճեան նաեւ յայտնեց, որ իր համար այդքան ալ կարեւոր օրակարգ մը չէ Էրտողանի Փարիզ գալ-չգալը, որովհետեւ «Եթէ նկատի առնենք, որ տասնեակ երկիրներու առաջնորդներ Փարիզ պիտի գան առաջին աշխարահամարտի հրադադարի յայտարարման  հարիւրամեակը նշելու, ապա անոնք պիտի գան օսմանեան կայսրութեան պարտութեան մասին խօսելու…»:

Խանճեան նաեւ ըսաւ, որ Օսմանեան կայսրութեան պարտութեան հետեւանքով այսօրուան Հայաստանը կերտուեցաւ ու այդ  առումով ըսաւ ՝ «Ճիշդ է, որ մենք առաջին աշխարհամարտի օրերուն շատ սուղ գին վճարեցինք, ցեղասպանուեցանք,  բայց եւ այնպէս հայրենիք մը ունեցանք»,-նշեց ֆրանսահայ գործիչը:

Խանճեան նաեւ յայտնեց, որ ֆրանսահայութիւնը այսօր շատ աւելի կարեւոր եւ առաջնային հարցեր ունի քան Էրտողանի այցին  դէմ կանգնիլը, կամ այդ առիթով բողոքի հաւաք կատարելը:

Յիշեցնենք, որ օրերս Փարիզի մէջ գործող հայ, յոյն եւ քիւրտ շարք մը միութիւններ եւ անհատ մտաւորականներ բողոքի նամակներ յղած էին Ֆրանսայի նախագահ  Էմանուէլ Մաքրոնին,  վերջինէս պահանջելով չեղարկել Էրտողանը  Փարիզ հրաւիրելու իր նախաձեռնութիւնը:

Նոյն առումով հայկական շրջանակներուն մէջ բողոքի ալիք բարձրացուցած էր Ֆրանսայի  խորհրդարանի հայ անդամ ՝Ժագ  Մարիլոսեանի Փարիզի մօտ Թուրքիոյ դեսպանատան կազմակերպած միջոցառումին մասնակցութիւնն ու այդ հանդիսութենէն լուսանկարներներու հրապարակումը, բան մը, որուն պատճառով ալ Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող մարմինը  (CCAF) Միրիլոսեանէն պահանջած էր հրաժարիլ Հայաստան-Ֆրանսա բարեկամութեան խումբի նախագահի պաշտօնէն:

Յիշեցնենք, որ Միրիլոսեան Հայաստան-Ֆրանսա բարեկամութիւն խորհրդարանական խումբի նախագահ ըլլալէ բացի, միեւնոյն     ժամանակ կը վարէ Ֆրանսա-Թուրքիա եւ Ֆրանսա-Ազրպէյճան բարեկմութեան խումբերու նախագահի պաշտօնը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փայտածուխի արտադրամասը շահագործվում էր ապօրինի․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

19:00 17.06.2025

Փայտածուխի արտադրամասը շահագործվում էր ապօրինի․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում հունիսի 13-ին ստացված օպերատիվ տեղեկությունը Գանձաքարի 30-ամյա բնակչի ապօրինի գործունեության մասին էր։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Ըստ տեղեկության’ գանձաքարցի տղամարդը «Սրոց» կոչվող տարածքում ապօրինի շահագործում է փայտածուխի արտադրամաս։ Տավուշի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են փայտածուխի 3 տարա՝ յուրաքանչյուրում 3 խ/մ փայտանյութով, արտադրամասի տարածքում թափված 5 խ/մ փայտանյութ և […] ...

Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

18:56 17.06.2025

Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

Հունիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Բերկրառատ տոնի առիթով առավոտյան Վեհարանից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր […] ...

Հուսով եմ, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն կդառնա․ Մարսելո

18:51 17.06.2025

Հուսով եմ, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն կդառնա․ Մարսելո

«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսելոն խոսել է ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության և հաջորդ տարի նախատեսված ԱԱ-2026-ի մասին: «Ռեալը» միշտ ֆավորիտ է, բայց կան նաև այլ անհավանական թիմեր: Նաև կան թիմեր, որոնք կարող են մեզ զարմացնել: Ամեն ինչ հնարավոր է: Ես շատ ուրախ եմ Կառլո Անչելոտիի համար: Հաջորդ տարի աշխարհի առաջնությունն է, և […] ...

Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ

18:44 17.06.2025

Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի […] ...

Դանիել Դանիելյանը հետևել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի եզրափակիչ փուլին

18:39 17.06.2025

Դանիել Դանիելյանը հետևել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի եզրափակիչ փուլին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվում է «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն օլիմպիադայի եզրափակիչ փուլի ընթացքին հետևելու նպատակով այցելել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Հաստատության տնօրեն Գարիկ Նազարյանի ուղեկցությամբ Դանիել Դանիելյանը շրջել է […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:28 17.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ համագործակցությունը՝ ընդգծելով ընթացիկ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների նշանակությունը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են կապիտալի շուկային, կանխիկի կրճատմանը, էլեկտրոնային առևտրին և թվայնացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկրում ներդրումային միջավայրի […] ...

BACK_TO_TOP