ԵՊՀ ուսանողական խորհուրդը պաշտոնական հայտարարություն է տարածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

ԵՊՀ ուսանողական խորհուրդը պաշտոնական հայտարարություն է տարածել

23:42 11.11.2018

ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որտեղ խոսվում է ԿԳՆ-ի լիազորությունների, չկատարած պարտականությունների, բացթողումների, ԵՊՀ-ում բացի ՈւԽ-ից այլ ուսանողական կազմակերպությունների առկայության, ինչպես նաև «Ռեստարտ» նախաձեռնության՝ որպես հասարակական-քաղաքական միավորման գործելաոճի և ԵՊՀ-ում նրանց գործունեության՝ ՀՀ օրենսդրությանը հակասելու մասին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«Հարգելի՛ ուսանողներ, hաշվի առնելով վերջին օրերին ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը և ՈւԽ իրավական կարգավիճակի վերաբերյալ շահարկումները, հարկ ենք համարում ներկայացնել ձեզ մեր մոտեցումները:

1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: Այս իրավական կարգավորման բովանդակությունից հետևում է, որ Լիազոր մարմինը, այսինքն՝ Կրթության և գիտության նախարարությունը, ունի օրենքով սահմանված պարտականություն՝ հաստատելու ՈւԽ կանոնադրությունները: Միևնույն ժամանակ, բացակայում է որևէ իրավական ակտով սահմանված՝ Ուսանողական խորհրդի պարտականությունն առ այն, որ վերջինս պետք է իր կանոնադրությունը ուղարկի ԿԳՆ՝ հաստատելու համար:

Ավելին՝ ԵՊՀ Ուսանողական խորհուրդը, վերը նշված պարտականությունը չունենալով հանդերձ, իր կանոնադրությունը ընդունելուց հետո այն հրապարակել է ԵՊՀ պաշտոնական կայքէջում: Այսինքն՝ ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության՝ ԿԳՆ-ի կողմից հաստատված չլինելու հանգամանքը պայմանավորված է ԿԳՆ-ի կողմից օրենքով սահմանված իր լիազորությունների չիրականացմամբ և ոչ թե ԵՊՀ ՈւԽ-ի կողմից դրսևորած ոչ իրավաչափ վարքագծով:

Միևնույն ժամանակ փաստենք, որ չնայած ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության՝ ԿԳՆ-ի կողմից հաստատված չլինելուն՝ վերջինս իր կոնկլյուդենտ գործողություններով ճանաչել է ԵՊՀ ՈւԽ-ի լեգիտիմ գործունեությունը: Մասնավորապես՝ ՀՀ վարչապետի 2015թ. մարտի 30-ի թիվ 229-Ա, 2015թ. դեկտեմբերի 11-ի 1206-Ա, 2017թ. հունվարի 31-ի 69-Ա որոշումներով հաստատել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմը՝ ներառյալ Ուսանողական խորհրդի կողմից ներկայացված ուսանող-անդամներին:

2. «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Այսինքն՝ ԿԳՆ-ն պետք է հաստատած լիներ ուսանողական խորհուրդների ստեղծման և գործունեության կարգ, որով կսահմաներ այն հիմնական չափանիշները, որոնց հիման վրա ուսանողական խորհուրդները կձևավորվեին և կծավալեին իրենց գործունեությունը, ներառյալ՝ կանոնադրությանը ներկայացվող հիմնական պահանջները: Մինչդեռ ԿԳՆ-ի կողմից սահմանված նման կարգ գոյություն չունի, ինչն էլ հանգեցրել է Ուսանողական խորհրդի կանոնադրության հաստատման վերաբերյալ տարակարծությունների, որոնց իրավական լուծումը տեսնում ենք ԿԳՆ-ի կողմից վերոնշյալ կարգի սահմանումից հետո ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից իր կանոնադրության՝ ԿԳՆ-ի կողմից սահմանված կարգին համապատասխանեցման մեջ:

3. Ինչ վերաբերում է ԵՊՀ-ում ՈւԽ-ից բացի այլ ուսանողական կազմակերպությունների առկայությանը, ապա դրանց ստեղծումը և գործունեությունը ընդգրկվում է «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված «ուսանողական այլ կազմակերպություններ» եզրույթի մեջ: Մինչդեռ վերջիներս չեն կարող հանդիսանալ ԵՊՀ ուսանողների ընտրովի և ներկայացուցչական մարմին, քանի որ կարող են ներկայացնել միայն այդ կազմակերպության անդամների շահերը, չեն ապահովում բոլոր ուսանողների կողմից ընտրովիության չափանիշը, այսինքն՝ վերջիններիս առկայությունը թույլատրելի է, սակայն միակ ներկայացուցչական, ինքնակառավարվող և ընտրովի մարմինը, որը կներկայացնի ԵՊՀ բոլոր ուսանողների շահերը, ԵՊՀ ՈւԽ-ն է:

4. «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունները և միավորումները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում չեն գործում, բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների: Ղեկավարվելով վերոնշյալ իրավակարգավորմամբ, հաշվի առնելով Ռեստարտ նախաձեռնության կողմից կազմակերպված քաղաքական ակցիաները, ինչպես նաև նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի պնդումն առ այն, որ բուհերը պետք է լինեն քաղաքական, կարծում ենք, որ «Ռեստարտ» նախաձեռնությունը դրսևորում է հասարակական-քաղաքական միավորման գործելաոճ և ԵՊՀ-ում նրանց գործունեությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը:

Հարգելի՛ ուսանողներ, կոչ ենք անում չտրվել քաղաքական շահարկումներին, թույլ չտալ բուհը վերածել քաղաքական թատերաբեմի, լինել ձեր կողմից ընտրված ուսխորհրդականների կողքին հանուն համատեղ ստեղծված արժեքի և հանուն այն ԵՊՀ-ի, որի մասնիկն ենք բոլորս»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել

09:31 09.07.2025

Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել

Գվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին

09:15 09.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

09:00 09.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։  Վարորդը և ուղևորը […] ...

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

BACK_TO_TOP