Ինչո՞ւ են Հայաստանում հանքարդյունաբերողները ծպտված. ԱԺ-ում քննարկվում է 2019թ. բյուջեի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Ինչո՞ւ են Հայաստանում հանքարդյունաբերողները ծպտված. ԱԺ-ում քննարկվում է 2019թ. բյուջեի նախագիծը

11:57 12.11.2018

«Մենք ինչո՞ւ աշխատանքներ չենք տանում այն ուղղությամբ, որ մարդիկ թաքցնում են իրենց սեփականության իրավունքը․ երբ բոլոր երկրներում մարդիկ հպարտանում են, որ ունեն բաժնեմաս, ինչը նրանց տալիս է վարկային հնարավորություններ, հասարակության մեջ հարգանքի հնարավորություն, իսկ հանկարծ ՀՀ-ում բոլոր հանքատերերը ծպտյալներ են դարձել, միգուցե, փողերի լվացման սխեմայո՞վ են սեփականատերեր դարձել, դրա համար թաքցնում են իրենց ինքնությունը, հետևաբար, բացահայտման Ձեր գործընթացը որքանո՞վ արդյունավետ կլինի, եթե դուք չեք քննում պատճառները»,- ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարի պաշտոնակատար Վարդան Գևորգյանին հարցրեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Գևորգյանը նկատեց, որ այսօր նախարարությունն իրական սեփականատերերի բացահայտմամբ ոչ միայն նախկինում ունեցած իրավունքներն ու տրված թույլտվություններն է բացահայտում, այլև նրանց տրվելիք նոր թույլտվությունները:

«Բոլոր պետություններում ընդերքը հանրային սեփականություն է, այս գործընթացը պետք է լինի հանրության համար թափանցիկ: Դա հանրային վերահսկողության տակ լինելու կարիք ունի»,- նկատեց  Խոսրով Հարությունյանը:

Ինչո՞ւ է սեփականության իրավունքի բացահայտումը դրվում միայն հանքարդյունաբերողների վրա, ինչո՞ւ մյուս ոլորտներոմ այդ պահանջը չի դրվում: Նման հարց ուղղվեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանին:

Հայաստանը միացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության միջազգային նախաձեռնությանը, որին հիմնականում անդամակցում են նավթ արդյունահանողները, պարզաբանեց  ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը:

«Եթե մենք չանդամակցեինք այդ միջազգային կառույցին, ուրեմն չպիտի՞ բացահայտեինք հանքարդյունաբերության սեփականատերերին»,- հարցրեց Խոսրով Հարությունյանը,

«Ո՜չ, նախ չէր կանգնի այդ հարցը, և հետո մենք գիտակցելով ենք անդամակցել»,- պատասխանեց փոխնախարարը:

«Ես ուզում եմ Ձեզ օգնել, Դուք ինձ խանգարում եք, պարո՛ն փոխնախարար»,- ծիծաղելով նկատեց Խոսրով Հարությունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

21:15 05.07.2025

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

Հեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

21:05 05.07.2025

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

BACK_TO_TOP