Կառավարության «ձեռքերը դեռ չե՞ն հասել» այս երևույթին․ ֆեյսբուքյան օգտատիրոջ ահազանգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

Կառավարության «ձեռքերը դեռ չե՞ն հասել» այս երևույթին․ ֆեյսբուքյան օգտատիրոջ ահազանգը

00:26 13.11.2018

«Օլիգարխները նոր Հայաստանում դեռ կարողանում են իրենց տների հարակից հանրային փողոցներում քաղաքացիների ազատությունը սահմանափակել: Օրենքն է գերակայում, սա նորմա՞լ է»,- ֆեյսբուքյան օգտատերերից Դավիթ Հարությունյանը բաց նամակ է գրել՝ ուղղված ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Տարիներ շարունակ իրենց վարած գործունեությունից հետո ոչ թե թաքնվում են, այլ ասում՝ «մեր փողոցի վրա ոչ մեկ չպիտի կանգնի»։ Մի փորձ անցկացրի. առավոտյան, երբ կենտրոն էի գնում, մտքովս անցավ՝ տեսնես էս ապօրինի ու տհաճ պրակտիկան դեռ շարունակվում ա, թե՝ չէ: Քշեցի մեքենայով մի քանի հայտնի գործարար, նախկին քաղաքական գործիչների տների մոտ: Փողոցի մոտ, առանց որևէ մեկի մուտքն ու ելքը փակելու, կամ թեկուզ մի քիչ խանգարելու, կանգնեցրի մեքենան և իջա: Որպեսզի հատ առ հատ անուններ չտամ, և չպատմեմ բոլոր դեպքերը, կպատմեմ միայն մեկը. Մոնումենտի կենտրոնում, եթե չեմ սխալվում քաղաքին պատկանող այգու փոխարեն, ինչպես գիտեք կան բազմաթիվ առանձնատներ: Ըստ Բեգլարյան Գագիկի տան դիմաց ինձ մոտեցած երիտասարդների՝ ոչ մեկի չի կարելի կանգնել, բացի իրենցից: Կարծում եմ՝ կառավարության «ձեռքերը դեռ չեն հասել» այս երևույթին: Խնդրում եմ ասել, թե որ պետական մարմինն է այս հարցով զբաղվում, երբ սա կվերանա, և ինչ անեն քաղաքացիները նման դեպքերում, որ իրենց անապահով և ընկճված չզգան իրենց իսկ քաղաքում: Կոչ եմ անում իմ ակտիվ ընկերներին և լրատվական ընկերություններին բարձրաձայնել այս հարցը՝ լուծում ստանալու նպատակով, ինչպես նաև նշում եմ անում որոշ պաշտոնյաների և հայտնի մարդկանց, ովքեր, վստահ եմ, ուզում են, որ մարդիկ ազատ զգան իրենց իրենց իսկ երկրում»,- ասված է նամակում: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP