14:53 13.11.2018
Հայաստանում պետք է փոխվի հանքարդյունաբերության բովանդակությունը, երբ ոչ թե Հայաստանից կարտահանվի խտանյութը, այլ կվերամշակվի ու կարտահանվի արդեն վերամշակված ապրանքը. պոտենցիալ ներդրողներն արդեն ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հանքարդյունաբերության բովանդակությունը փոխելու ուղղությամբ պետք է աշխատենք: Հիմա կան ներդրումային մի քանի նախագծեր, որոնց իմաստը հետևյալն է՝ պոտենցիալ ներդրողները ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը: Սա նշանակում է, որ մենք ոչ թե ուղղակի խտանյութը կարտահանենք, այլ Հայաստանի ներսում կվերամշակենք, դրա արդյունքում կստանանք մետաղ, մետաղից էլ այլ արտադրանք: Սա լրիվ ուրիշ բովանդակություն կհաղորդի մեր հանքարդյունաբերության ոլորտին: Իհարկե, այստեղ մենք այս շրջանակի մեջ ունենք այլ կարևոր խնդիր՝ սահմանել ժամանակակից ամենաբարձր բնապահպանական չափանիշները, որ մենք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանենք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերին:
«Մենք ծրագրեր իրականացնում ենք մասնավորապես ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ: Ցավոք, մենք այս տարի բյուջեի նախագծում ունեցանք խնդիր: Մոտ 400 մլն դրամ նախատեսել էինք, որ հակակարկտային ցանցեր ու կաթիլային ոռոգում ներդրվի, բայց համակարգն այնպիսին էր, որ գյուղացիների կողմից հայտեր չեղան: Ինչ-ինչ պատճառով ծրագիրը չհետաքրքրեց գյուղացիներին, և մենք հիմա խնդիր ունենք՝ խորանալ դրա բովանդակության մեջ ու փորձել այնպիսի փոփոխություններ իրականացնել, որ այդ ծրագիրը մեծ թափով առաջ գնա, մանավանդ որ հիմա Հայաստանում հայտնվում են այնպիսի արտադրություններ, որոնք այդ անհրաժեշտ հակակարկտային ցանցերն են արտադրում և այլն»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
ՏՏ ոլորտի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ գրանցված 13% եկամտահարկի նվազեցումն էլ խթանում է այստեղ բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծմանը:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...