13:05 14.11.2018
Նոյեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց և բացման ելույթով հանդես եկավ «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2018» միջոցառմանը։
Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ միջոցառմանը մեծաթիվ շահագրգիռ ընկերությունների, ներդրողների, փորձագետների մասնակցությունը վկայում է այն նշանակալի հետաքրքրության մասին, որը ձևավորվել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի նկատմամբ:
Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը, չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, մեծ կարևորություն է տալիս վերականգվող էներգետիկայի ներուժի օգտագործմանը: Այս նպատակով կառավարությունը տնտեսության զարգացման առաջնահերթություններից է համարում վերականգնվող էներգետիկայի զարգացումը։ Սրան են ուղղված բոլոր քայլերը՝ ներառյալ օրենսդրական դաշտի բարելավումը, կանխատեսելի սակագնային քաղաքականությունը ու ներդրողների հետ տարվող աշխատանքները: Ստեղծվում է հարմարավետ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի կբարձրանա երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակը:
Տիգրան Ավինյանի խոսքերով՝ Հայաստանում հետևում են էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային զարգացման միտումներին, որպեսզի արդյունավետ կերպով իրացվեն մեր մրցակցային առավելությունները և տարածաշրջանի մյուս երկրների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատվի: Խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, նոր էներգետիկ հզորությունների ստեղծումն ուղղված են վերը նշված նպատակին: Այս առումով, շարունակվելու են Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը, որոնց գործարկումը զգալի դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության զարգացման վրա:
Կառավարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի էլէներգիայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին: Էլէներգիայի շուկայի նոր և ազատական մոդելին անցումը թույլ կտա խոշոր սպառողների, էլեկտրաէներգիայի մատակարարների և թրեյդերների մուտքը շուկա, ինչը մրցակցային միջավայրի զարգացման ու ներդրումների ներգրավման համար հիմքեր կստեղծի: Ազատական շուկայի մոդելին անցումը հնարավորություններ կստեղծի միջպետական առևտրի համար:
Փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը ևս կառավարության քաղաքականության կարևոր ուղղություններից են: Փաստացի, էներգախնայողության մեծ ներուժ ունեն Հայաստանի տնտեսության բոլոր բնագավառները, մասնավորապես՝ տրանսպորտը, արդյունաբերությունը, բազմաբնակարան շենքերը, բյուջետային հանրային հատվածը, վառելիքաէներգետիկ բնագավառը: Անհրաժեշտ է քայլ առ քայլ ներդնել և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ընդլայնել էներգախնայողության մշակույթը:
10:51 20.06.2025
Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում այս թիմը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուն» գլխավորել էր նաև 2021 թվականի հունիսին: Նրա օրոք երևանյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ: ...
10:26 20.06.2025
«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում էՆույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է […] ...
10:23 20.06.2025
Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաՇարունակական բարձր աղմուկը միայն անհանգստություն չէ․այն լուրջ հետևանքներ ունի առողջության, բնության և տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ինչո՞ւ աղմուկին քիչ ուշադրություն է դարձվում: Մարդիկ աղմուկը չեն ընկալում այնպես վնասակար, ինչպես քիմիական աղտոտիչները։ Երբ մարդիկ մտածում են աղմուկի և առողջության մասին, առաջինը պատկերացնում են բարձր ձայնով վայրեր՝ համերգներ կամ ծանր […] ...
10:13 20.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախներիԻսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը: «Թեհրանի շրջանում գտնվող մի քանի հրթիռների արտադրության օբյեկտներ գիշերը հարձակման են ենթարկվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են եղել հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ։ ...
10:00 20.06.2025
Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնինՈւրբաթ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնին և տասնյակ ռազմական օբյեկտներին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, ինչպես մեջբերում է Times of Israel-ը։ Գերատեսչության տվյալներով՝ ռմբակոծությանը մասնակցել է ավելի քան 60 զինվորական, որոնք նետել են 120 զինամթերք։ «Թիրախների թվում էին հրթիռների բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ և […] ...