ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելը սկզբունքի հարց է. Ռուբեն Մեհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+26.09 oC

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելը սկզբունքի հարց է. Ռուբեն Մեհրաբյան

18:00 17.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստվում է պարզաբանումներ պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից: Բելառուսի նախագահը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ, իսկ Ղազախստանի նախագահը, ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո, խախտելով պայմանավորվածությունը, հայտարարությամբ է հանդես եկել, հայտնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում Փաշինյանի հայտարարությունը գնահատեց և՛ համարժեք, և՛ տեղին, նշեց` համարում է, որ հետևանքներն էլ կտեսնենք դեկտեմբերի 6-ին՝ ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստի օրը:

«Փաշինյանի հայտարարությանը համահունչ է նաև ՏԱՍՍ գործակալությանը Զոհրաբ Մնացականյանի տված հարցազրույցը, որտեղ նա հստակորեն նշեց, որ Հայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը` մինչև այն ժամկետի վերջը, որը կոնսենսուսով պայմանավորված է: Կարծում եմ, որ և՛ վարչապետի պաշտոնակատարի, և՛ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի այդ հայտարարություններն ամբողջացնում են Հայաստանի դիրքորոշումն այս ուղղությամբ: Ինչ վերաբերում է այն բացատրություններին, որոնք դեռ պետք է տան պարոնայք Լուկաշենկոն և Նազարբաևը,  կարծում եմ` այո՛, այդ խոսակցությունը դեռ պետք է ունենա իր շարունակությունը, որովհետև այս կազմակերպությունում, որտեղ չկա ո՛չ հավաքական, ո՛չ անվտանգություն, ո՛չ պայմանագիր, ո՛չ կազմակերպություն, բայց չգիտես ինչու, կոչվում է այդպես, ի վերջո, այդտեղ պետք է հստակություն մտնի, թե մենք ընդհանրապես ի՞նչ ենք անում այդտեղ և ինչի՞ համար»,- ասաց նա:

Մեհրաբյանը նշեց` ՀԱՊԿ-ին անդամակցելիս միանգամայն հստակ է, թե ինչ չի կարելի, այսինքն՝ այն, ինչ Հայաստանին թույլատրված չէ, իսկ թե դրա դիմաց Հայաստանն ինչից է օգտվում Հայաստանը, պարզ չէ, և ով ինչպես ուզում, այդպես էլ պտտում է:

«Այս կրկեսը, այո՛, պետք է վերջացնել»,- ասաց Մեհրաբյանը:

Քաղաքագետն ընդգծեց` ի վերջո, ամեն ինչ կախված է նրանից, թե Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը` որպես ՀԱՊԿ առանցքային անդամներ, ինչպես են նայում այս ամեն ինչին, այսինքն` որքանով են նրանք լուրջ վերաբերվում այդ կազմակերպությանն ընդհանրապես, որովհետև եթե նրանք մտադիր են շարունակել այս «գավառական կրկեսը», ապա Հայաստանը ոչինչ էլ չի կարող անել, պարզապես մնում է արձանագրել, որ սա «ռազմական դաշինք չէ», այլ գործում է ի վնաս Հայաստանի, որը ոչ թե նրա համար է, որ մարտահրավերներ հաղթահարի, և Հայաստանն այդ հաղթահարման գործում իր մասնաբաժինն ունենա, այլ նրա համար է, որ ստեղծի այդ մարտահրավերները, ընդ որում`Հայաստանի դեմ:

«Մյուս կողմից էլ, այո՛, սա ևս մեկ անգամ նշում է այն քաղաքական բարդությունները, որոնք անխուսափելիորեն գալու էին այս հեղափոխությունից հետո, երբ Հայաստանը գլխավորում է լեգիտիմ և ժողովրդի մանդատը ստացած, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող ղեկավար, իսկ մյուս կողմից՝ մենք տեսնում ենք ծերացող բռնապետերի, որոնք իրենց մոտ ձևավորել են ուղղակի խայտառակ դիկտատուրաներ, որոնք կառավարում են իրենց երկիրն ինչպես կոլխոզներ կամ մեծ բանտեր: Բնականաբար, այստեղ մենք գործ ունենք քաղաքական տարբեր արյան խմբերի հետ: Այո՛, սա դրսևորումներից մեկն է, ընդ որում` ամենավառ դրսևորումներից, որովհետև այստեղ բախվում են ոչ միայն դիրքորոշումները, այլև աշխարհայացքները»,- նշեց փորձագետը:

Հարցին` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելը «սկզբունքի՞ հարց» է, թե՞ այն կորցնելը կարող է «կործանարար» լինել, Մեհրաբյանը պատասխանեց, որ սա իսկապես սկզբունքի հարց է. կործանարար չի լինի, պարզապես սկզբունքի հարց է: Ի վերջո, խնդիրն այն է, թե գոնե այս ձևաչափում ջենտլմենական պայմանավորվածությունները պահպանվո՞ւմ են, թե՞ ոչ:

«Հայաստանի համար, այո՛, սա սկզբունքային հարց է. ոչ թե Հայաստանն ինչ-որ բան շահելու կամ կորցնելու է, Հայաստանն ուղղակի սեփական սկզբունքներն է պաշտպանելու, և, եթե կուզեք, նաև պետական արժանապատվությունը»,- ընդգծեց Մեհրաբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

08:35 06.08.2025

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:25 06.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքում

08:15 06.08.2025

Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքում

Օգոստոսի 6-ին, ժամը 06։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Ըստ նախնական տվյալների հրդեհը […] ...

Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ

08:10 06.08.2025

Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ

Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ ...

Հրդեհ Արտանիշ գյուղում

08:00 06.08.2025

Հրդեհ Արտանիշ գյուղում

Օգոստոսի 5-ին, ժամը 17։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 22:00-ին։ Այրվել է երկհարկանի տունը (240 քմ)։ ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

BACK_TO_TOP