18:30 17.11.2018
Սևանի փրկության համար հրավիրված գիտաժողովին մասնակցել է նաև Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, ում SHANTNEWS.am-ն այսօր հարցեր է ուղղել նաև Արարատյան ջրային ավազանի վերաբերյալ:
Հայտնի է, որ միայն գրունտային ջրերի մակարդակն իջել է 3-ից մինչև 9 մետր, առանձին դեպքերում՝ մինչև 15 մետր: Մի կողմից՝ խոսվում է Արտեզյան ավազանի «հյուծված» վիճակի մասին, մյուս կողմից՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վոլոդյա Նարիմանյանն այս տարվա ապրիլին ասել էր, որ Արարատյան դաշտում 38 նոր արտեզյան հոր կգործարկվի, իսկ ավելի քան 150-ի շահագործման ռեժիմը կերկարաձգվի:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Ջրային կոմիտեի նախագահից, թե արդյո՞ք իրենք կասեցրել են այդ ծրագիրը: Ինեսսա Գաբայանը դրական պատասխան է տվել՝ հորերը գործարկվելու են: Գաբայանն ընդգծել է, որ դրանք դուրս են գտնվում արտեզյան ավազանից և լրացնելու են այն բացը, որը թողել է ցամաքած Սև ջուրը.
«Սև ջուրն օգտագործվում էր 6 գյուղերի հողատարածքները ոռոգելու համար: Հիմա Սև ջուրը ցամաքել է, այնտեղ հոսում է ընդամենը կոյուղաջուր: Այդ հորերը կլուծեն այդ համայնքների հարցը: Այստեղ նաև մալարիայի, մյուս հիվանդությունների խնդիր ենք ունենում, եթե ջուր չկա և օգտագործվում է Սև ջրում եղածը»:
Հիշեցնենք, որ դեռ 2014 թվականին է փորձագետ Աշոտ Սարգսյանն ասել, որ համաձայն ուսումնասիրության՝ 1983-2013թթ. Սև ջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերի կրճատում է տեղի ունեցել մոտ 6 անգամ:
Ըստ «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանի՝ 303 արտեզյան հորերից 120-ը չորացել է Մեծամոր գետի ավազանում և դրանով ծանր պայմաններ ստեղծել նաև ձկնային տնտեսությունների համար: 3 տարվա ընթացքում ձկնաբուծական 77 տնտեսություն փակվել է:
2014 թվականի տվյալներով՝ 1984թ. ինքնաշատրվանող տարածքը 32700 հա-ից դարձել է 10700 հա, այսինքն` եռակի պակասել է:
08:45 06.08.2025
Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներումՍլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...
08:35 06.08.2025
Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրաՄիջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...
08:25 06.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:15 06.08.2025
Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքումՕգոստոսի 6-ին, ժամը 06։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Ըստ նախնական տվյալների հրդեհը […] ...
08:10 06.08.2025
Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետՕգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ ...
08:00 06.08.2025
Հրդեհ Արտանիշ գյուղումՕգոստոսի 5-ին, ժամը 17։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 22:00-ին։ Այրվել է երկհարկանի տունը (240 քմ)։ ...