Կարծում եք՝ խանդավառությա՞մբ ենք քանդում ապօրինի կառույցները․ Արթուր Մեսչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.64 oC

Կարծում եք՝ խանդավառությա՞մբ ենք քանդում ապօրինի կառույցները․ Արթուր Մեսչյան

15:30 18.11.2018

«Խնդրում եմ՝ սիրելի՛ երևանցիներ, մի՛ արեք ապօրինի շինարարություն», – այս խոսքերով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դիմեց համաքաղաքացիներին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ։

Ճարտարապետը բացատրեց, որ իրենք էլ են դժվարությամբ ընդունում որևէ մեկի կառուցածը քանդելու որոշումը։ Նա պնդեց, որ իրենք պատրաստ են ամեն ինչ անել՝ քաղաքացու շինարարությունը հեշտացնելու համար, բայց այդ ամենն օրինական իրականացնելու համար անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան։

«Դուք կարծում եք, որ երբ մի քանի օր առաջ կառույցը քանդվեց, մենք բոլորս այդպես խանդավառությա՞մբ ընդունեցինք այդ փաստը։ Մենք հայ ենք չէ՞, ի վերջո։ Հայի համար ինչ-որ բան քանդելը պրոբլեմ է էլի։ Դուք կարծում եք՝ էն էքսկավատորի վարորդը, որ ջարդում էր պատը, ինքն իրեն լա՞վ էր զգում։ Ո՛չ», – բացատրեց Մեսչյանը։

Նույն կերպ, ըստ ճարտարապետի, իրենց լավ չէին զգում նաև վերահսկողության ծառայության աշխատակիցները, իրավապահները, որոնք կարգ էին պահպանում այնտեղ։ Մեսչյանի խոսքով՝ այդ ամենի մեղքը միայն կառուցողինը չէ․ այնտեղ մեղքի իրենց բաժինն ունեն նաև համայնքի ղեկավարությունը, ոստիկանները և այլն։

«Հեռանկար» հաղորդման ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

20:37 15.05.2025

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը

20:25 15.05.2025

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

20:13 15.05.2025

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...

SHANTNEWS

20:00 15.05.2025

SHANTNEWS

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

19:54 15.05.2025

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...

46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլը

19:47 15.05.2025

46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...

BACK_TO_TOP