13:34 19.11.2018
Մինսկում մեկնարկել են Ադրբեջանի և Բելառուսի նախագահների բանակցությունները, որոնք անցկացվում են փակ ընթացակարգով։ Մինչ բուն բանակցությունների մեկնարկը նախագահները կարճատև բաց զրույց են ունեցել, որի ժամանակ Իլհամ Ալիևը փոքրիկ ակնարկներ է արել։
«Մենք իրար աջակցում ենք բոլոր միջազգային կառույցներում, և առևտրատնտեսական կապերն են աճում։ Շատ ակտիվ զարգանում է արդյունաբերական համագործակցությունը, ինչպես նաև լավ պատմություն ունի համագործակցությունը ռազմատեխնիկական, մշակութային ու կրթական ոլորտներում»,- ասել է Ալիևը։
«Բոլոր միջազգային կառույցներում» համագործակցությունը հիշատակելիս Ալիևն անկասկած նկատի ունի նաև ՀԱՊԿ-ը, որի անդամ չէ Ադրբեջանը, սակայն իր փաստացի դաշնակից Բելառուսի միջոցով կարողանում է և՛ իմանալ, թե ինչ է քննարկվում ՀԱՊԿ խոհանոցում, և՛ ազդեցություն ունենալ այնտեղի գործընթացների վրա։
Ինչ վերաբերում է հիշատակված ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա դա էլ վերաբերում է մասնավորապես հեռահար հրթիռների գնմանը․ խոսքը 300 կմ հեռահարությամբ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին է։
Իր հերթին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենք շատ են սպասել Ալիևի այցին, քանի որ պարբերական փոխայցերը նաև բարեկամության նշան են։ Լուկաշենկոն նաև հիշատակել է, որ նախորդ տարվա համեմատ այս տարվա առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 3,5 անգամ։ Հետաքրքիր է, որ խոսքը 331,5 միլիոն դոլար շրջանառության մասին է, որից 321,9 միլիոն դոլարը Բելառուսի արտահանումն է․ այսինքն՝ փաստացի Ադրբեջանը շատ շահավետ արտաքին շուկա է Բելառուսի համար։
Կարճատև այս զրույցից հետո երկու երկրների ղեկավարները առանձնացել են փակ բանակցությունների անցկացման համար։ Թե ինչ է քննարկվելու փակ դռների հետևում, չի ասվում, բայց ակնհայտ է, որ այնտեղ քննարկվելու է վերջին շրջանի ամենաաղմկահարույց թեման՝ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Բելառուսի նախագահի կողմից Ադրբեջանի դեսպանին ՀԱՊԿ ներքին խոհանոցը ներկայացնելն ու Հայաստանից կոշտ արձագանքը դրան։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից անմիջապես հետո Լուկաշենկոն Մինսկում ընդունել էր Ադրբեջանի դեսպանին ու հենց նրա հետ քննարկել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ փակ ֆորմատով անցկացրած քննարկումների բովանդակությունը։ Սրա մասին արտահայտվելիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պարզաբանում է պահանջելու և՛ Բելառուսի, և՛ Ղազախստանի նախագահներից։
13:30 06.08.2025
Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված […] ...
13:11 06.08.2025
Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով […] ...
12:45 06.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Լեփսիուսի, Քանաքեռ 1-ին, Նորաշխարհյան, Պարույր Սևակի, Զաքարիա Քանաքեռցու փողոցների, Ազատության պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:30 06.08.2025
Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...
12:11 06.08.2025
Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...