Իշխանությունը բոլորից հլու-հնազանդություն է պահանջում. Բագրատ Էստուկյանը՝ Թուրքիայի վերջին դեպքերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Իշխանությունը բոլորից հլու-հնազանդություն է պահանջում. Բագրատ Էստուկյանը՝ Թուրքիայի վերջին դեպքերի մասին

14:36 19.11.2018

Թուրքիայում բերման են ենթարկվել մի խումբ մտավորականներ ու այլ գործիչներ, ովքեր մեղադրվում են թուրք մտավորական, հայամետ գործիչ Օսման Քավալայի հետ կապ ունենալու համար: Օսման Քավալան ձերբակալվել է մեկ տարի առաջ՝ 2016թ.-ի Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեղադրանքով։ Նա Հայոց ցեղասպանությունը ճանաչած այն թուրք գործիչներից է, ով համարձակորեն խոսել է Հայոց ցեղասպանության մասին, եղել է նաև Հայաստանում:

Բերման ենթարկելու վերջին օրերի դեպքերը մեծ աղմուկ են բարձրացրել Թուրքիայի ընդդիմադիր շրջանակներում: «Ակօս» երկլեզու պարբերականի հայերեն էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը Shantnews-ին հայտնեց, որ  բերման ենթարկվածները ոստիկանություն են տարվել անհիմն մեղադրանքներով.

«Տասներեք հոգի են: Ոստիկանության մոտ ավելի մեծ թվով մարդկանց ցուցակ կա, բայց նրանց հաջողվել է բերման ենթարկել տասներեք հոգու: Նրանք ակադեմիականներ կամ Օսման Քավալայի հիմնադրած «Անատոլու Քուլթուր» հասարակական կազմակերպության աշխատակիցներ են:

Բոլորն էլ մեղադրվում են իբր թե Ստամբուլի Գեզի զբոսայգում տեղի ունեցած դիմադրությանը մասնակից լինելու մեջ: Նրանց հասցեին հնչում են պետությունը տապալելու համար ջանք գործադրելու, այդ նպատակով արտասահմանից մարդիկ հրավիրելու արտահայտություններ: Սրանք խելքից հեռու մեղադրանքներ են այդ մտավորականների հասցեին»,- ասաց Բագրատ Էստուկյանը՝ նշելով, որ առայժմ նրանցից ոչ ոք չի ձերբակալվել, երկու հոգի երկրից դուրս չգալու պայմանով ազատ են արձակվել, իսկ մյուսների առումով էլ առաջիկա օրերին իրավապահ մարմինների անելիքներն ավելի հստակ կդառնան:

Պոլսահայ խմբագիրը Shantnews-ին հայտնեց, որ վերջին զարգացումները կրկին խոսում են Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումները խստացնելու մասին, քանի որ  իշխանությունները բերման են ենթարկել հատկապես սեփական համոզմունքներն ունեցող մարդկանց, որոնք ազատ խոսքի ջատագովներ են:

«Այսօր Թուրքիայի մեջ սա ամենաանբաղձալի երևույթն է դարձել: Իշխանությունը բոլորից հլու-հնազանդություն է պահանջում՝ առանց ձայն բարձրացնելու: Բերման ենթարկված մարդկանց ճանաչում եմ, նրանք մեր թերթին էլ մոտ կանգնած մարդիկ են, հաճախ են այցելել խմբագրություն կամ մեր խմբագրության հարևանությամբ գտնվող «Հրանտ Դինք» հիմնարկ: Պետության որդեգրած այսօրվա քաղաքականությունից՝ մերժողականությունից շատ հեռու մտավորականներ են: Մեր պատմությունը գիտեն, Ցեղասպանության մասին խոսում են: Օսման Քավալան, օրինակ, 2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շատ մեծ միջոցառման կազմակերպիչ էր, դրսից և Թուրքիայից նշանավոր մարդիկ էր հրավիրել այդ միջոցառմանը: Այդպիսի շատ միջոցառումների ֆինանսավորողն է եղել Քավալան: Բերման ենթարկվածների մեջ հայ-թուրք կինոարտադրողների համագործակցությանն օժանդակող գործիչ կա»,-տեղեկացրեց Էստուկյանը:

Մեր այն հարցին, թե Օսման Քավալայի ձերբակալությունն ինչքանո՞վ կապ ունի նրա՝ գյուլենական լինելու մեղադրանքի հետ, Բագրատ Էստուկյանը պատասխանեց.

«Օսման Քավալան երբեք կապ չի ունեցել Գյուլենի շարժման հետ: Այդ շարժումը կրոնական բնույթ ունեցող, աղանդավորական շարժում է, իսկ Օսման Քավալան կամ իր հետ աշխատող մարդիկ կրոնի հանդեպ բավական վերապահություններ ունեն: Արդեն կառավարությունն ում ուզում է մեղադրել՝ կա՛մ Գյուլենի, կա՛մ քրդական PKK-ի հետ կապված մի բան է հնարում: Սրանք, իսկապես, իրավական իմաստով անընդունելի երևույթներ են: Իսկ մինչև հիմա Քավալայի գործի հետաքննության առթիվ ոչ մի պաշտոնական մեղադրանք չի հրապարակվել, քանի որ ոչ մի իրավական հիմք չկա այդպիսին հրապարակելու»,- ասաց մեր զրուցակիցը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

22:32 05.08.2025

Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Թուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

22:21 05.08.2025

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

Վերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

22:12 05.08.2025

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...

SHANTNEWS

22:00 05.08.2025

SHANTNEWS

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

21:49 05.08.2025

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

Պակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։   ...

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

21:41 05.08.2025

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...

BACK_TO_TOP