Բելառուսն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է պատրաստվում վաճառել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+26.09 oC

Բելառուսն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է պատրաստվում վաճառել

17:42 19.11.2018

Ադրբեջանի զինված ուժերի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը զորավարժության ժամանակ

Մինսկում Բելառուսի և Ադրբեջանի նախագահների փակ հանդիպումից հետո Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկու երկրները պայմանավորվել են ադրբեջանական բանակին բելառուսական ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակի վաճառքի վերաբերյալ։ Ալիևը հայտարարել է, որ իրենք հնարավորինս արագ այդ պայմանավորվածությունը պայմանագրային տեսքի կբերեն։ Այս մասին հայտնում է բելառուսական պետական գործակալությունը։

Առիթից օգտվելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեն հուշագիր են ստորագրել համագործակցության վերաբերյալ, իսկ Իլհամ Ալիևի հիշատակել է իրենց գոհունակությունը Բելառուսից գնած զինատեսակների վերաբերյալ։

Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերին (լուսանկարում), որոնք ունեն 300 կմ հեռահարություն և Ադրբեջանին են վաճառվել այս տարի։ Նույնիսկ հայկական կողմի բողոքներից հետո Բելառուսը շարունակել է այս զինատեսակի հավելյալ խմբաքանակի մատակարարումը Ադրբեջանին։ Սակայն նախկինում էլ Բելառուսը նաև տանկեր է վաճառել Ադրբեջանին։

Մասնավորապես, նաև այս թանկարժեք զինատեսակի վաճառքի շնորհիվ է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը զգալի՝ 3,5 անգամ աճել է այս տարի, ինչի մասին երկու երկրների ղեկավարների փակ հանդիպումից առաջ հայտարարել է Լուկաշենկոն։ Խոսքը 331,5 միլիոն դոլար շրջանառության մասին է, որից 321,9 միլիոն դոլարը Բելառուսի արտահանումն է․ այսինքն՝ փաստացի Ադրբեջանը շատ շահավետ արտաքին շուկա է Բելառուսի համար։

Կարճատև այս զրույցից հետո երկու երկրների ղեկավարներն առանձնացել են փակ բանակցությունների անցկացման համար։ Թե ինչ է իրականում քննարկվել փակ դռների հետևում, հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ այնտեղ քննարկվել է նաև վերջին շրջանի ամենաաղմկահարույց թեման՝ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Բելառուսի նախագահի կողմից Ադրբեջանի դեսպանին ՀԱՊԿ ներքին խոհանոցը ներկայացնելն ու Հայաստանից կոշտ արձագանքը դրան։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից անմիջապես հետո Լուկաշենկոն Մինսկում ընդունել էր Ադրբեջանի դեսպանին ու հենց նրա հետ քննարկել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ փակ ֆորմատով անցկացրած քննարկումների բովանդակությունը։ Սրա մասին արտահայտվելիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պարզաբանում է պահանջելու և՛ Բելառուսի, և՛ Ղազախստանի նախագահներից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

10:46 11.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

Թուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

10:35 11.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

10:25 11.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

10:18 11.08.2025

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

10:00 11.08.2025

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

Իրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

09:40 11.08.2025

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

Վենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...

BACK_TO_TOP