Նախարարության արձագանքը՝ Դանիել Իոաննիսյանի տեսանյութին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

Նախարարության արձագանքը՝ Դանիել Իոաննիսյանի տեսանյութին

00:26 20.11.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն արձագանքում է Դանիել Իոաննիսյանի տեսանյութին։ Նախարարության հայտարարութան մեջ, մասնավորապես, գրված է․

«ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իր վրդովմունքն է հայտնում նախօրեին մամուլում շրջանառվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի տեսանյութի առնչությամբ, որով անդրադարձ է արվում նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի անցյալին։

Ցավում ենք, որ պարոն Իոաննիսյանն, ի հակառակ հանրությանը միայն «ճիշտը» ներկայացնելու և «ապատեղեկատվություն չտարածելու» խոստման, ներկայացնում է սուբյեկտիվ դատողությունների վրա հիմնված եզրահանգումներ, որոնք, վերջինիս բնորոշ պրոֆեսիոնալիզմի և էթիկայի կանոնների քաջատեղյակ լինելու հանգամանքը հաշվի չառնելու պարագայում, կարելի կլիներ վերագրել փաստերի մակերեսային ծանոթության և ոչ մասնագիտական մոտեցման կիրառման։

Հանրությանն իրապես օբյեկտիվ և ճշմարտացի տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաև հետագա պոպուլիստական հայտարարություններով մոլորեցումը կանխելու նպատակով հայտնում ենք, որ էլեկտրաէներգիայի և գազի հաստատված սակագների հաշվարկման մեթոդաբանությունների մշակումը Գարեգին Բաղրամյանի և նրա գլխավորած վարչության հետ կապելը հեռու է իրականության հետ որևէ աղերս ունենալուց։

Վստահ ենք՝ պարոն Իոաննիսյանի կողմից խնդրո առարկա մեթոդիկաներով նախատեսված կարգավորումներին ծանոթության պարագայում վերջինիս կողմից բարձրաձայնված դատողությունները միանգամայն այլ բովանդակություն կունենային։ Այդուհանդերձ, անգամ առանց նշված մեթոդիկաների բովանդակային մասին անդրադառնալու, եթե տեսանյութի հեղինակն ընդամենը ուշադրություն դարձներ նշված մեթոդիկաների մշակման և հաստատման տարեթվերին, ապա հանրությանը զերծ կպահեր նման հիմնազուրկ ապատեղեկատվությունից։ Մասնավորապես, էլեկտրաէներգետիկայի մասով՝ բաշխման ցանցերի մեթոդիկան, որպես մասնավորեցման փաթեթի մաս, ընդունվել է 2002 թվականին, գազինը՝ 2004 թվականին, որին հաջորդել է 2014 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված միջպետական համաձայնագիրը, մինչդեռ Գարեգին Բաղրամյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ է նշանակվել 2011 թվականին: Մեկնաբանությունները թողնում ենք հանրության դատին։

Խմելու ջրի ոլորտի սակագների վերանայման գործընթացի նկատմամբ ազդեցության մասով աննպատակահարմար ենք գտնում հերթական անգամ տեղեկատվության փաստարկումը՝ հաշվի առնելով խնդրի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով ներկայացված բավարար պարզաբանումները և հիմնավորումները։ Հավելենք միայն, որ նշված տեղեկատվության ոչ խորքային ուսումնասիրությունն անգամ բավարար էր համոզվելու, որ սակագների վերանայման գործընթացում հանձնաժողովի իրավասությունները խիստ սահմանափակ են, կրում են տեխնիկական բնույթ և չեն ենթադրում որևէ հայեցողություն, ուստի սակագների ճշգրտման գործընթացում իսպառ բացառված էր մարդկային սուբյեկտիվ գործոնը, հետևաբար նաև՝ հանձնաժողովի որևէ միջամտություն:

Եվ վերջում, հաշվի առնելով հետագա հրապարակումներով հանդես գալու՝ տեսանյութի հեղինակի խոստումը, հորդորում ենք պարոն Իոաննիսյանին հետայսու ցանկացած հետաքննություն իրականացնել իրեն բնորոշ խորքային վերլուծության և պրոֆեսիոնալիզմի շրջանակում՝ զերծ մնալով իրենց մասնագիտական պարտքը պատշաճ ու պարկեշտ կատարող և պետության ապագայով ոչ պակաս մտահոգ մասնագետների բարի համբավը և արժանապատվությունը ոտնահարող որակումներից»:

Դանիել Իոաննիսյանի տեսանյութը էներգետիկայի նախարարի անցյալի վերաբերյալ ներկայացնում ենք ստորև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 09.07.2025

SHANTNEWS

Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը

17:55 09.07.2025

Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակության կազմում մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի Ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։ Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը, որտեղ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ […] ...

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախության օրվա առթիվ

17:50 09.07.2025

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախության օրվա առթիվ

ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Արգենտինայի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ «Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Արգենտինայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Խորապես գնահատում ենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը՝ Արգենտինային մաղթելով խաղաղություն, բարգավաճում և շարունակական առաջընթաց»,-նշված է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ En el #DíadelaIndependencia de la República #Argentina, extendemos nuestras más […] ...

Թոշակառուի տնամերձում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:45 09.07.2025

Թոշակառուի տնամերձում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 70-ամյա բնակիչը Շչերբինայի փողոցում գտնվող տնակի հարակից տարածքում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տարածքում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ […] ...

Աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Վրաստանի թիմին․ ԵԱ-ի C դիվիզիոն

17:40 09.07.2025

Աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Վրաստանի թիմին․ ԵԱ-ի C դիվիզիոն

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Կոսովոյում մեկնարկած Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջին խաղում 84-57 հաշվով հաղթել է Վրաստանի հասակակիցների թիմին։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը եղել է Քելին Շաջանյանը, ով վաստակել է 20 միավոր։ Թադե Մարտիրոսյանի թիմը մրցաշարի A խմբում է ու հաջորդ հանդիպումը կանցկացնի Ջիբրալթարի Մ16 հավաքականի դեմ։ ...

Մեկնարկել է վարչապետի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

17:34 09.07.2025

Մեկնարկել է վարչապետի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը: Այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ...

BACK_TO_TOP