12:30 20.11.2018
Եթե ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովի ժամանակ կոնսենսուս չապահովվի գլխավոր քարտուղարի ընտրության հարցում, ապա հայկական կողմը կշարունակի ջանքերը, որ այդ կոնսենսուսը ձեռք բերվի։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահի վերաբերյալ իր խոսքերին ու դրան հաջորդած մեկնաբանությանը Բելառուսի ԱԳՆ-ից, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմը դրան նույնպես պատասխանել է․
«Ինչ ունեմ, ես անձամբ եմ բարձրաձայնել այդ կապակցությամբ, և այս հարցում իմ զրուցակիցը անձամբ Բելառուսի նախագահն է, որից ես որևէ արձագանք այս պահի դրությամբ չեմ ստացել։ Իսկ ես ինչ ասել եմ, շարունակում է մնալ ուժի մեջ, և որևէ կասկած չկա, որ այն ինչ ասել եմ, դա տեղի կունենա, այսինքն՝ ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացների վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...
09:48 06.08.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարիՖրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...
09:40 06.08.2025
Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնությունԻսրայելը ջանքեր է գործադրում Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը բարելավելու համար, վերջին 10 օրվա ընթացքում այնտեղ մատակարարվել է 23,000 տոննա օգնություն, ըստ հրեական պետության նախագահ Իսահակ Հերցոգի տրամադրած տվյալների։ «Վերջին 10 օրվա ընթացքում Իսրայելը զգալիորեն բարելավել է Գազայում մարդասիրական իրավիճակը, այնտեղ առաքվել է առնվազն 23,000 տոննա օգնություն, իսկ միայն վերջին 24 ժամվա ընթացքում առաքվել է ևս […] ...