14:46 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադարձ եղավ գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Փաշինյանին հայտնեցին, որ մտավորականների, ԶԼՄ ղեկավարների և այլ անձանց ստորագրությունները, անձնական երաշխավորագրերը կամ մերժվել են, կամ անարձագանք մնացել:
«Ես չեմ ուզում հայտարարություն անել, որը որևէ ձևով ընկալվի իբրև նախաքննության վրա ազդեցություն, բայց այն տեղեկատվությունը, որ առկա է, դրա մի մասը հրապարակային է, տալիս է հիմքեր` ասելու, որ այս գործում մենք կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ, և դրա լուսացույցի բոլոր գույները բացահայտելը մեր պարտավորությունն է ժողովրդի առաջ: Ինձ հետ հանդիպմանն ասվել էր, որ լրատվամիջոցի հաշվի վրա կալանք է դրված, ես այդ հարցով հետաքրքրվեցի, ինձ ասացին, որ լրատվամիջոցի հաշվի վրա կալանք դրված չէ, այն դրված է որպես մեղադրյալ ներգրավված անձի հաշիվների վրա, ես շատ ցավում եմ, որ ընդհանրապես նման պրակտիկա կա, որևէ մեկին կալանքի տակ են վերցնում, բայց դա նաև օրինականության հաստատման ճանապարհին անխուսափելի բան է»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ նաև լրատվամիջոցների ղեկավարների հղած բաց նամակի արդյունքում փորձել է տեղեկատվություն ստանալ, եզրակացությունն այն է եղել, որ այստեղ կարող են գործ ունենալ կոռուպցիոն խոշոր խաչմերուկի հետ, և սա, ըստ Փաշինյանի, որևէ կապ չունի լրատվամիջոցների գործունեության հետ: Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ ինքը հուսով է՝ հեղափոխությունից հետո Հայաստանի լրատվամիջոցներն իրենց հարմարավետ են զգում առնվազն խոսքի ազատության առումով, չնայած կա բողոք, որ սոցցանցերում լրատվամիջոցների կամ լրագրողների մասին վատ մեկնաբանություններ են արվում:
«Ես ոչ կոռեկտ ցանկացած մեկնաբանություն դատապարտում եմ, նաև հարգում եմ կարծիք արտահայտելու յուրաքանչյուրի իրավունքը: Ինչպես տեսնում եք, Հայաստանում նույնիսկ ֆեյքերի կարծիք արտահայտելու իրավունքը լրջորեն պաշտպանված է»,- ասաց Փաշինյանը:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...