Ազգային ժողովով ամեն ինչ ո՛չ սկսվում է, ո՛չ ավարտվում. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

Ազգային ժողովով ամեն ինչ ո՛չ սկսվում է, ո՛չ ավարտվում. Նիկոլ Փաշինյան

15:43 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարց ուղղեցին` գո՞հ է արդյոք իր ղեկավարած ուժի ընտրական ցուցակից, որտեղ ոլորտների լավագույն մասնագետները ներկայացված չեն:

Փաշինյանն արձագանքեց, որ իրենց ցուցակում կան և՛ տնտեսագետներ, և՛ իրավաբաններ, մի մասն իրենց ուժի հետ քաղաքական առնչություններ չի ունեցել:

«Մենք ակնկալում ենք, որ կստանանք ժողովրդի վստահության քվեն, խորհրդարանում կունենանք մեծամասնություն, և այդ մեծամասնությունը սահմանափակ թիվ է,  լավագույն իրավաբաններին, տնտեսագետներին, բոլոր լավագույններին ներգրավենք, հետո պարզվի` նրանցից յուրաքանչյուրը, ինչպես հարիր է ցանկացած լավագույնի, ունի սեփական տեսլականը, և այն չի համընկնում մնացածի ոչ մեկի տեսլականի հետ: Կստացվի, որ վեց ամիս հետո նորից արտահերթ ընտրություններ պիտի անենք, որովհետև այն խորհրդարանական մեծամասնության մեջ, որ ձևավորել ենք, կա 60 ֆրակցիա»,- ասաց նա՝ հավելելով, որ լավագույններն էլ իրենց լավագույն պահանջներն ունեն:

Փաշինյանը վստահեցրեց՝ լավագույնները շանս կունենան պետական կառավարմանը մասնակցելու, Ազգային ժողովով ո՛չ սկսվում է ամեն ինչ, ո՛չ ավարտվում, բազմաթիվ այլ կառույցներ կան, և այդտեղ իրենք լավագույն ներուժն աշխատելու են օգտագործել: Կառավարության ղեկավարը հիշեցրեց` վերջերս հանդես է եկել նախաձեռնությամբ, որին արձագանքածների դեպքում արտառոց չի համարի, եթե մարդիկ իրենց ծրագրերով հայտ ներկայացնեն նախարար, մարզպետ, բարձրաստիճան պաշտոնյա լինելու:

«Այն մարդիկ, ովքեր այդ օղակով չեն կարողանա իրենց նպաստը բերել մեր երկրի զարգացմանը, այլ խողովակ էլ կունենան հասնել կառավարություն, վարչապետին: Մենք ամենաշատն ենք շահագրգռված, որ լավագույն մասնագետներն իրենց գաղափարներով գան, այս պրոցեսին աջակցեն»,- նշեց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը

23:34 05.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունելով պատվիրակության այցը Հայաստան նշել է. «Ֆրանսիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Վերջին երեսուն տարում այսպիսի հարաբերություններ մենք չենք ունեցել, իհարկե, դրանք ավանդույթներով են ձևավորվել և պայմանավորված են մեր ժողովուրդների պատմական կապերով: Այդտեղ առանձնահատուկ դեր ունի […] ...

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով

23:27 05.05.2025

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ 89 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա իր երկարամյա գործունեությամբ անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման գործում։ Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936 թվականին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Ավարտել է […] ...

Կայծակ և ամպրոպ՝ Երևանում

23:20 05.05.2025

Կայծակ և ամպրոպ՝ Երևանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ֆիքսվել է Երևանի երկնքում հզոր կայծակի փայլատակման պահը: ...

2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի քննարկմանը նվիրված հանդիպում

23:16 05.05.2025

2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի քննարկմանը նվիրված հանդիպում

Մայիսի 5-ին կայացել է ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին (UNSDCF) նվիրված քննարկում՝ ՀՀ գերատեսչությունների, ՄԱԿ գործակալությունների և զարգացման գործընկեր պետությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսոմոնյանը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կարևորել է […] ...

Թրամփը հրավիրել է Էրդողանին ԱՄՆ

23:12 05.05.2025

Թրամփը հրավիրել է Էրդողանին ԱՄՆ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ վերջինս իրեն հրավիրել է այցելել Միացյալ Նահանգներ։ Թուրք առաջնորդն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում: «ԱՄՆ նախագահ, իմ սիրելի ընկեր Դոնալդ Թրամփի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցը շատ արդյունավետ, իմաստալից և անկեղծ էր։ Ես փոխանցեցի, որ շատ ուրախ կլինեմ որքան […] ...

Հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը. ՊԵԿ

23:01 05.05.2025

Հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Մասնավորապես, վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ տարածքում, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը: Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ Գոգավան-Գուգութի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումից՝ մինչև ինտերնետային կապի վերականգնումը։ ...

BACK_TO_TOP