Սուրեն Քրմոյանն ընդունել է Երևան-Սևան ավտոճանապարհի հատվածը փակած քաղաքացիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Սուրեն Քրմոյանն ընդունել է Երևան-Սևան ավտոճանապարհի հատվածը փակած քաղաքացիներին

18:54 20.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում երթևեկությունը երկկողմանի դադարեցրած քաղաքացիներին և նրանց հարազատների պաշտպաններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Պաշտպանները ներկայացրել են իրենց բողոքը մեկ գործով անցնող 8 կալանավորված անձանց դատական նիստերի՝ իրենց պնդմամբ անհիմն ձգձգման, դատարանի կողմից խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու և այլ հարցերի  վերաբերյալ:

Նախարարի տեղակալը ներկայացրել է արդարադատության նախարարության իրավասությունները, աջակցելու հնարավորությունները, նշել, որ նախաքննության փուլում գործադիր իշխանությունը որևէ կերպ միջամտելու իրավասություն չունի, միաժամանակ տեղեկացրել, որ մեղսագրվող հոդվածների վերաբերյալ ունեցած նախնական տվյալների ուսումնասիրության համաձայն, կալանավորված անձինք դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո համաներման ակտով ազատ կարձակվեն:

Սուրեն Քրմոյանը հորդորել է կալանավորված անձանց հարազատներին գործել միայն իրավական հարթությունում և չդիմել ծայրահեղ քայլերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր նշանակում` Մայր Աթոռում

18:09 02.05.2025

Նոր նշանակում` Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...

SHANTNEWS

18:00 02.05.2025

SHANTNEWS

«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումը

17:54 02.05.2025

«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումը

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ: ...

48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումը

17:45 02.05.2025

48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետ

17:40 02.05.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետ

Մայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է

17:36 02.05.2025

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ապրիլի 30-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Յանա Ս.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին 12-ամյա Յանա Ս.-ն հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

BACK_TO_TOP