11:56 21.11.2018
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվելու է դեպի Կառավարություն: Բողոքի ակցիայի նպատակն է վերջնականապես լուծել Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած տղաներից շատերի զինգրքույկներում մասնակցության փաստը չնշելու հարցը։
Ակցիայի մասնակիցները ցանկանում են անպայման հանդիպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: «Դիրքապահ» միավորման նախագահ Մանուել Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց` նոր են տեղեկացել, որ վարչապետի պաշտոնակատարն այսօր Երևանում չի լինելու, մարզային այց է կատարելու:
«Դա մեզ ամենևին չի հետաքրքրում, մենք մեր հարցը ներկայացնելու ենք այնքան ժամանակ, մինչև վարչապետը գա»,- ասաց նա:
Մանուկյանը նշեց` արդեն երկար ժամանակ է՝ բարձրացնում են այդ զինգրքույկներում պատերազմին մասնակցության մասին նշում կատարելու հարցը, Ապրիլյանի մասնակից տղաներից մի մասի դեպքում զինգրքույկում դա նշել են, մի մասի դեպքում` ոչ: Միավորման նախագահի խոսքերով՝ հազարավոր տղաներ այսօր այդ խնդրի առաջ են կանգնած, այդ խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է, իրենք 3 ամիս առաջ կրկին դիմել են Կառավարությանը, սակայն կարծես այս հարցի նկատմամբ անտարբերություն կամ անհետևողականություն են նկատում:
«Մեզ խոստացան, հանդիպում կազմակերպվեց ՊՆ-ում, ասացին` կապ կպահեն, ու ոչ մի բան. այն ժամանակ հնարավորություն էինք տվել, բայց այս անգամ, բացի վարչապետից, ուրիշ ոչ մեկի հետ չենք հանդիպելու, չենք խոսելու, այս հարցը պետք է վերջնականապես լուծվի»,- ասաց Մանուկյանը:
Ճշտող հարցին` Կառավարության առջև սպասելո՞ւ են մինչև վարչապետը մարզային այցն ավարտի ու գա, նա արձագանքեց.
«Թող չավարտի, մենք պիտի հանդիպենք և վե՜րջ, ցանկացած բանի գնալու ենք, որ հանդիպենք, ոնց ուզում են, թող իրենց գրաֆիկը դասավորեն, դա արդեն իրենց խնդիրն է»:
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...
23:49 05.05.2025
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համարԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […] ...
23:44 05.05.2025
Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել էԵմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...