Մենք ոչ մի անգամ չենք ասել, որ տրանսֆերտները պետք է հարկել. Դավիթ Անանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Մենք ոչ մի անգամ չենք ասել, որ տրանսֆերտները պետք է հարկել. Դավիթ Անանյան

17:55 21.11.2018

Արտագնա աշխատանքի ընթացքում ստացված եկամուտների ու տրանսֆերտների միջև շատ էական տարբերություն կա: Մենք երբևիցե տրանսֆերտները հարկելու վերաբերյալ որևէ՝ նույնիսկ գաղափար չենք արտահայտել: «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում նման հայտարարություն է արել ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Տրանսֆերտները չի կարելի հարկել: Դրանք եկամուտներ չեն, դրանք հոսքեր են: Մենք միշտ խոսել ենք ընդհանրապես եկամուտների հայտարարագրման մասին: Եվ հիպոտեթիկ կարող էին նաև քննարկվել այն եկամուտները, որոնք ստացել են եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ համարվող մեր քաղաքացիներն արտասահմանում, և այդ եկամուտները կարող էին հիպոտեթիկ քննարկվել որպես տարեկան եկամուտների հայտարարագրում ներառման ենթակա գումարներ:
Այնինչ փոփոխվել կամ այլ կերպ են ընկալվել մեր արտահայտած մտքերը: Մենք չենք ասել, որ պատրաստվում ենք հարկել տրանսֆերտները»,- ասել է նա:

ՊԵԿ նախագահը խոսել է նաև արտագնա եկամուտի դեպքում դրա հայտարարագրման ու հարկման կարգի վերաբերյալ՝ նշելով, որ «Հայտարարագրման մասին» օրենքը միշտ է գոյություն է ունեցել:

«Մեր հայրենակիցը, ենթադրենք, աշխատանք է կատարել դրսում, ստացել է եկամուտ: Այդ եկամուտը կա՛մ հարկվել է ստացման աղբյուրի մոտ, այսինքն՝ եկամուտ վճարողի կողմից հարկվել է, կա՛մ չի հարկվել: Այսօր էլ մեր օրենսդրությամբ այդ եկամուտը համարվում է, որ եթե եկամուտ ստացողը Հարկային օրենսգրքի եկամտային հարկի իմաստով համարվում է ռեզիդենտ, ապա այսօր էլ կա օրենսդրական պահանջ, որ այդ եկամուտներն ինքը պետք է հայտարարագրի տարեկան հաշվարկ ներկայացնելու միջոցով»,- ասել է նա:

Դավիթ Անանանյանը հաստատել է դիտարկումն այն մասին, որ տարբերություն կա հայտարարագրման ու հարկման միջև, և հայտարարագրումը չի ենթադրում պարտադիր հարկում:

«Այո՛, պետք է ներառի իր հայտարարագրում, հայտարարագրում ներառելը դեռևս չի նշանակում, որ պետք է հարկվի, որովհետև այդ եկամուտը կարող է այլ երկրում ավելի բարձր դրույքաչափով հարկված լինել, և մեր տարեկան դրույքաչափն ավելի ցածր լինի ու արդյունքում հարկային որևէ պարտավորություն չառաջանա: Բայց տարեկան հայտարարագրում այդ եկամուտը ներառելը դեռևս պետք է քննարկվի ու դա խելամիտ է, որ պետք է ներառվի: Մենք երբևէ, ոչ մի անգամ չենք ասել, որ տրանսֆերտները պետք է հարկենք: Նման գաղափար նույնիսկ չենք արտահայտել»,- հայտարարել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

18:22 28.06.2025

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

Միջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

18:12 28.06.2025

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

Իսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...

SHANTNEWS

18:00 28.06.2025

SHANTNEWS

Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան Նալբանդյանը

17:50 28.06.2025

Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան Նալբանդյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն […] ...

Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբ

17:41 28.06.2025

Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբ

Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

17:30 28.06.2025

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

BACK_TO_TOP